«Գազպրոմ Արմենիա» -ն հայտարարություն է տարածել
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն պաշտոնապես զգուշացնում է, որ ներկայում համացանցում գործող, անհայտ անձանց կողմից ստեղծված կեղծ կայքերը, որոնք քաղաքացիներին առաջարկում են շահույթ ստանալ՝ Ընկերության «բաժնետոմսերի ձեռքբերման, նախագծերում ներդրումներ կատարելու» միջոցով, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ որևէ առնչություն չունեն։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն քաղաքացիներից դրամական միջոցների ներգրվման գործառույթներ չի իրականացնում, Ընկերության ներդրումային ծրագրերի իրագործման կամ բնական գազի առքուվաճառքի հետ կապված կոմերցիոն առաջարկներ չի ներկայացնում։
Բացի այդ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն արժեթղթերի շուկայում որևէ գործունեություն չի իրականացնում։ Կեղծ կայքերում զետեղված ցանկացած արտոնագիր, վկայագիր, հավաստագիր կամ նմանատիպ այլ «փաստաթուղթ», որում հիշատակված է Ընկերության անվանումը հանդիսանում է կեղծիք, որի օրինակը ներկայացվում է ստորև։
.jpg?1666699296423)
Ընդ որում՝ կեղծ կայքերի հեղինակները ապօրինաբար օգտագործում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի պաշտոնական ապրանքանիշը՝ թյուրիմացության մեջ գցելով քաղաքացիներին։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն պաշտոնապես ընդգծում է, որ նմանատիպ գործողությունները խարդախության դրսևորում են։
Ստորև ներկայացվում է կեղծ կայքի օրինակը, որի միջոցով անհայտ անձինք «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի անունից առաջարկում եմ ներդրումներ կատարել Ընկերության նախագծերում։
.jpg?1666699348102)
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն կրկին ընդգծում է, որ վերը նշված անհայտ անձանց և կեղծ կայքերի հետ Ընկերությունը որևէ առնչություն չունի, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գործունեությանն առնչվող տեղակատվությունը հրապարակվում է բացառապես Ընկերության պաշտոնական կայքում և Facebook սոցիալական ցանցի պաշտոնական էջում։
Նմանատիպ հոդվածներ
Զատուլինի մուտքը Հայաստան արգելվել է․ ՀԺ
ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստ...
Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել, խոսել Ադրբեջանի քաղաքականության մասին
Սեպտեմբերի 14-ից սկսած Ադրբեջանը տարբեր խոչընդոտներ է ստեղծում ադրբեջանական վերջին օկուպացիայի գոտում հայ զինվորների դիե...
Սեպտեմբերի 13-ին 50-ից ավելի դիրք ես հանձնել. Սեյրան Օհանյան
Բա դու սեպտեմբերի 13-ին 50-ից ավելի դիրք ես հանձնել հակառակորդին, դու այդ պետության ԱԺ նախագահն ես, քո պետության դիրքերը...
Արայիկ Հարությունյանը մեկնել է Մոսկվա. 168. am
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Երևան-Մոսկվա չվերթի բիզնես դասով մ...