Ռուսաստանը երբեք չի սպառնացել որևէ պետության. Պեսկով
Ռուսաստանը երբեք չի սպառնացել որևէ պետության: Ընդհակառակը, հենց ՆԱՏՕ-ն էր մոտենում Ռուսաստանի սահմաններին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Այսպես է նա մեկնաբանել ռուս-բելառուսական «Զապադ-2025» զորավարժությունների ֆոնին արևմտյան երկրների վարքագծի, այդ թվում՝ Լեհաստանի կողմից Բելառուսի հետ սահմանը փակելու որոշման վերաբերյալ ճեպազրույցի ժամանակ։
«Ես կցանկանայի հիշել մեր նախագահի խոսքերը։ Ռուսաստանը երբեք ոչ մեկին չի սպառնացել։ Այն նաև չի սպառնում Եվրոպայի երկրներին։ Ռուսաստանն իր ռազմական ենթակառուցվածքներով չի շարժվել դեպի Եվրոպա։ Հենց Եվրոպան է, լինելով ՆԱՏՕ-ի մաս, որը բախման գործիք է, այլ ոչ թե խաղաղության և կայունության, միշտ շարժվել դեպի մեր սահմանները», – ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը՝ երրորդ ժամկետով վերընտրվելու մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին կատակով չի բացառել ԱՄՆ նախագահի պաշտոնում երրորդ ժամկետով վերընտրվելու հնարավորությունը։...
Փաշինյանը ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում: ...
Հայաստան-Ադրբեջան համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացում. Մերց
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ անցկացված համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, անդրադ...
Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետի մասին
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի՝ Ադրբեջանում (օկուպացված Արցախի տարածքում խմբ․) գտնվելու ժամկետն ավարտվում է 2...