Փաշինյանը ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում:
Այս մասին սեպտեմբերի 6-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, անդրադառնալով վարչապետի ԱՄՆ կատարելիք այցին:
«ՀՀ վարչապետը լինելու է Կալիֆորնիա նահանգում, և այնտեղ ունի օրակարգ: Լինելու է Նյու Յորքում և մասնակցելու է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի բացմանը: Մենք շատ հետևողականորեն օգտագործում ենք ՄԱԿ-ի կարևոր հարթակը բարձր ղեկավարության մակարդակով մեր արտաքին քաղաքականության օրակարգը առաջ տանելու համար: Լինելու է վարչապետի ելույթը նստաշրջանի ժամանակ: Լինելու են երկկողմ հանդիպումներ, տարբեր այլ միջոցառումներ և ելույթներ»,- ասաց Մնացականյանը:
Նմանատիպ հոդվածներ
Էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է մեքենաների մաքսազերծման նոր դրույքները
Կից ներկայացնում ենք լրացուցիչ տեղեկատվություն ֆիզիկական անձանց կողմից ՀՀ ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օրը լավ լուրերով սկսենք․ Արծրուն Հովհաննիսյան
«Օրը լավ լուրերով սկսենք»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյան...
Ադրբեջանում ազգությամբ հայ ամուսինների են ձերբակալել
Ադրբեջանի Գեյգելի շրջանի Չայքենդ գյուղում ազգությամբ հայ ամուսիններ են ձերբակալվել, հաղորդում է Media.az-ը՝ հղում կատարե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արարատ Միրզոյանը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով Սահմանադրական դատարանի որոշման մասին
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը այսօր պատասխանել է SHANTNEWS.am-ի հարցին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանք...