Հայաստան-Ադրբեջան համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացում. Մերց
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ անցկացված համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին։
«Շնորհավորում եմ Ադրբեջանին և Հայաստանին 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում համաձայնագրի ստորագրման կապակցությամբ։ Խաղաղությունը, անվտանգությունը և կայունությունն անհրաժեշտ են նաև Հարավային Կովկասին։ Գերմանիան և Եվրոպական միությունը խիստ շահագրգռված են այս աշխարհաքաղաքական առումով կարևոր տարածաշրջանում կայունությամբ»,- նշել է Մերցը։
Գերմանիայի կառավարության ղեկավարի փոխանցմամբ՝ Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները հեռանկարներ են ստեղծում երկկողմ հարաբերությունները կարգավորելու և տասնամյակներ ձգվող հակամարտությանը վերջ դնելու համար։
«Տարածաշրջանում կայունությունը նաև նոր հնարավորություններ է բացում մեր երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնման համար», - ընդգծել է Գերմանիայի կանցլերը։
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվայից Երևան նոր ավտոբուսային երթուղի է գործարկվել
Մոսկվայից դեպի Երևան նոր ավտոբուսային երթուղի է բացվել, որի շրջանակներում չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ հի...
Բաքվում պահվող հայերը կամային դիմադրություն են ցույց տալիս. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նշել է, որ թեև ադրբեջանական կողմը գրեթե չի անդրադառնում մեր հ...
Հայկական գյուղմթերքը՝ ԱՄՆ շուկայում․ նոր քննարկումներ Վաշինգտոնում
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանն ԱՄՆ Գյուղատնտեսության քարտուղարությունում հանդիպել է Արտաքին գյուղատնտեսական ծա...
Փակում ենք դուռը ռուսների առաջ. Հունգարիայի պաշտպանության նախարար
Հունգարիայի պաշտպանության նախարար Ռոմուլուս Ռուզին-Սենդին հայտարարել է, որ երկիրը պետք է վերականգնի վստահությունն իր դաշ...