Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետի մասին
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի՝ Ադրբեջանում (օկուպացված Արցախի տարածքում խմբ․) գտնվելու ժամկետն ավարտվում է 2025 թվականին։ Այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։
Նրա պնդմամբ՝ անցած տարվա սեպտեմբերին Ադրբեջանի իրականացրած հակաահաբեկչական միջոցառումներից հետո խաղաղապահ զորախմբի ամենօրյա գործունեության վերաբերյալ պարբերաբար հանդիպումներ և քննարկումներ կազմակերպելու անհրաժեշտություն է առաջացել։
«Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ Հայաստանի Զինված ուժերը վերջին 3 տարվա ընթացքում զանգվածաբար ականապատել են Ադրբեջանի տարածքները, որտեղ խաղաղապահներ են տեղակայված, ինչպես նաև՝ հաշվի առնելով տարածքում չպայթած զինամթերքի խնդիրը, անհրաժեշտություն է առաջացել խորհրդակցություններ անցկացնել այդ սպառնալիքների վերացմանն ուղղված ջանքերի շուրջ», - ասել է Հաջիզադեն:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԱԳ փոխնախարարը՝ Ադրբեջանից Սյունիքի մարզով դեպի Նախիջևան երկաթգիծի մասին
Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ...
Ադրբեջանը գնում է Հայաստանի դեմ լայնածավալ պատերազմ սկսելու հեռանկարով. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանը պարբերաբար խոսում է 4 գյուղերի տարածքների մասին՝ միաժամանակ հրաժարվելով ըն...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ներքին Հանդում սպանված և վիրավորում ստացած հայ զինծառայողները խոցվել են ադրբեջանական այն դիրքերից, որոնք ՀՀ տարածքի ներսում են․ Թաթոյան
Սյունիքի մարզի Ներքին Հանդում ադրբեջանական զինված ծառայողների կրակոցներից այսօր սպանված և վիրավորում ստացած հայ զինծառայ...
Պեսկովը՝ Ներքին Հանդում ադրբեջանական սադրանքի մասին
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության կո...