Երեկ նոր ընկեր ձեռք բերեցի․ Ռոնալդուն՝ հայ Ռուբենի մասին
Երեկ նոր ընկեր ձեռք բերեցի։ Շատ շնորհակալ եմ յուրաքանչյուր օրվա սիրո և աջակցության համար։ Հույս ունեմ, որ յուրաքանչյուրն իր երազանքի հետևից կգնա։ Այս մասին գրել է Պորտուգալիայի հավաքականի խաղացող Կրիշտիանո Ռոնալդուն և իրեն ուղեկցող հայ տղայի հետ տեսանյութ է հրապարակել։
Հիշեցնենք՝ խաղի ավարտից հետո համացանցում շատ արագ տարածվեցին հայ փոքրիկի և Կրիշտիանուի մասնակցությամբ լուսանկարներն ու տեսանյութերը, որտեղ վերջինս տղային ուղեկցում էր խաղադաշտ։
Այս դրվագը անարձագանք չմնաց նաև Պորտուգալիայի ազգային հավաքականի մամուլի ծառայության կողմից։
Լուսանկարին կից գրված է․ «Այո՛, իսկապես նա է»։
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի առաջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 0։5 հաշվով զիջեց Պորտուգալիայի ընտրանուն։
Նմանատիպ հոդվածներ
Կարեն Ասլանյանը երկրորդ հաղթանակը տարավ, Մալխաս Ամոյանը պարտվեց
Իտալիայում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը այսօր, ինչպես արդեն տեղեկացրել ենք, մրցագորգ...
Բելինգհեմը վիրահատության պատճառով կարող է բաց թողնել մրցաշրջանի մեկնարկը Ռեալում. The Athletic
Անգլիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը կարող է բաց թողնել 2024/2025 մրցաշրջանի մեկնարկը՝ ուսի...
Կարեն Խաչանովը մեկնաբանել է իր կատարած գրառումն՝ ի աջակցություն Արցախի
Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը մեկնաբանել է իր կատարած գրառումն՝ ի աջակցություն Արցախի, Ավստրալիայի...
10 մլն եվրո․ ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստների տասնյակը
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ամենաբարձր տրանսֆերային արժեք ունեցող հայ ֆուտբոլսիտների տասնյակն ըստ Transfermarkt-ի...