Բելինգհեմը վիրահատության պատճառով կարող է բաց թողնել մրցաշրջանի մեկնարկը Ռեալում. The Athletic
Անգլիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը կարող է բաց թողնել 2024/2025 մրցաշրջանի մեկնարկը՝ ուսի վիրահատության պատճառով։ Այս մասին հայտնում է Madrid Zone-ը՝ հղում կատարելով The Athletic-ին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ռեալի» ղեկավարությունը հասկանում է, որ կիսապաշտպանին անհրաժեշտ կլինի վիրահատական միջամտություն, որից նա խուսափել է անցած մրցաշրջանում՝ մադրիդյան թիմի կարևոր հանդիպումները բաց չթողնելու և Եվրոպայի 2024 թ. առաջնությանը մասնակցելու համար: Նշվում է, որ վիրահատությունից հետո Բելինգհեմի վերականգնողական շրջանը կտևի երկուսից երեք ամիս։
Բելինգհեմը «Ռեալում» հանդես է գալիս 2023 թվականի ամռանից։ Նախկինում անգլիացի կիսապաշտպանը ներկայացնում էր Դորտմունդի «Բորուսիան»: Նախորդ մրցաշրջանի վերջում հարձակվողական ոճի կիսապաշտպանը դարձել է 23 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ՝ «Ռեալի» կազմում իր նորամուտի մրցաշրջանում անցկացնելով 42 հանդիպում։ Եվրո-2024-ում ֆուտբոլիստն Անգլիայի հավաքականի բոլոր յոթ հանդիպումներում եղել է իր թիմի մեկնարկային կազմում՝ դառնալով երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 180 մլն եվրո։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթեց Ադրբեջանին
Հայաստանի Մ20 տարեկանների հավաքականն ավարտեց իր ելույթները Եվրոպայի առաջնության B դիվիզիոնում:Կայացած վերջին խաղում Հայա...
Մահացել է «Բարսելոնայի» 20-ամյա դարպասապահը
20 տարեկանում կյանքից հեռացել է Էկվադորի «Բարսելոնայի» դարպասապահ Ջասթին Կորնեխոն՝ Գուայակիլ քաղաքից: Այս մասին Facebook...
Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը հեռանում է զբաղեցրած պաշտոնից
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) հայտարարել է, որ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը որոշել է լքել զ...
Հայտնի են աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային բրենդները
Brand Finance ընկերության փորձագետները կազմել են աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ապրանքանիշերի վարկանիշային աղյուսակը։ Առա...