Իսրայելը հրապարակել է Գազայի հիվանդանոցին կրկնակի հարվածելու դեպքով հետաքննության նախնական արդյունքը
Իսրայելի պաշտպանության բանակը հրապարակել է Գազայի հատվածում «Նասեր» հիվանդանոցին կրկնակի հարված հասցնելու վերաբերյալ հետաքննության նախնական արդյունքը։ Ինչպես փոխանցում է BBC-ն, Իսրայելի պաշտպանության բանակը պնդել է, որ հիվանդանոցի տարածքում հայտնաբերվել է ՀԱՄԱՍ-ի կողմից տեղադրված տեսախցիկ։
Նշվում է, որ այդ տեսախցիկն օգտագործվում էր իսրայելական զինուժի գործունեությունը դիտարկելու նպատակով, իսկ զինվորականները հարվածներ են հասցրել այդ սպառնալիքը վերացնելու համար։
Իսրայելի զինվորականները հայտարարել են նաև, որ անհրաժեշտ են լրացուցիչ հետաքննություններ՝ մի քանի բացթողումներ ուսումնասիրելու համար։
Հիշեցնենք՝ իսրայելական կործանիչն ուղիղ հարված էր հասցրել Գազայի «Նասեր» բժշկական համալիրի չորրորդ հարկին, այնուհետև, երբ արտակարգ ծառայությունները և լրագրողները գտնվել են դեպքի վայրում, տարածքին ևս մեկ հարված էր հասցվել։ Դրա հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ, այդ թվում՝ հինգ լրագրող։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կուրսկի շրջանը ենթարկվել է ուկրաինական ԶՈՒ-ի զանգվածային հրթիռակոծության
Կուրսկի շրջանի Ռիլսկ քաղաքը ենթարկվել է ուկրաինական զինված ուժերի զանգվածային հրթիռակոծության։ Այս մասին RIA Novosti-ին...
Ես կրկին զենք կվերցնեմ՝ ԱՄՆ սպառնալիքից հետո. Կոլումբիայի նախագահ
Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն պատրաստ է կրկին զենք վերցնել ԱՄՆ-ից սպառնալիքներ ստանալուց հետո՝ հավատալով, որ ժողով...
Դա թեստ էր Ուկրաինայի համար. Պեսկով
Ռուսաստանի կողմից առաջարկված հրադադարի նպատակն էր ստուգել Կիևի պատրաստակամությունը՝ ձգտելու խաղաղ կարգավորման: Այս մասին...
Գազայի հատվածում առկա ճգնաժամը կարող է հանգեցնել տարածաշրջանում լայնածավալ պատերազմի․ Թուրքիայի ԱԳ նախարար
Գազայի հատվածում առկա ներկայիս ճգնաժամը կարող է հանգեցնել տարածաշրջանում էլ ավելի մեծ պատերազմի, եթե այն չլուծվի։Այս մաս...