Ես կրկին զենք կվերցնեմ՝ ԱՄՆ սպառնալիքից հետո. Կոլումբիայի նախագահ
Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն պատրաստ է կրկին զենք վերցնել ԱՄՆ-ից սպառնալիքներ ստանալուց հետո՝ հավատալով, որ ժողովուրդը կաջակցի իրեն, եթե ԱՄՆ-ն փորձի ձերբակալել իրեն, ինչպես դա արեցին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ։
«Ես երդվել եմ այլևս երբեք զենքի չդիպչել 1989 թվականի խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո, բայց իմ հայրենիքի համար ես կրկին զենք կվերցնեմ, ինչը չեմ ուզում», - գրել է Պետրոն իր սոցիալական ցանցերի էջում։
Նրա խոսքով՝ այդ պահից սկսած՝ յուրաքանչյուր կոլումբիացի զինվոր ստացել է հրաման. ցանկացած անվտանգության հրամանատար, որը «կնախընտրի ԱՄՆ դրոշը կոլումբիական դրոշից», անմիջապես կազատվի աշխատանքից։
Պետրոն նշել է, որ խորապես վստահում է իր ժողովրդին և, հետևաբար, խնդրել է նրանց պաշտպանել նախագահին բռնության ցանկացած անօրինական գործողությունից։ Նա նշել է, որ իրեն պաշտպանելու միջոցը երկրի բոլոր համայնքներում իշխանությունը զավթելն է՝ հավելելով, որ անվտանգության ուժերին հրաման է տրվել կրակել ոչ թե ժողովրդի, այլ զավթիչների վրա։
Նախագահի խոսքով՝ նա նաև հրամայել է ոստիկանությունից ազատել մի քանի հետախուզական գնդապետների՝ «պետության դեմ ուղղված կեղծ տեղեկություններ» տրամադրելու համար։






























