Թուրքմենստանն Արցախում մզկիթ կկառուցի. Ալիև
Թուրքմենստանի միջոցներով օկուպացված Արցախի Վարանդա քաղաքում (Ֆիզուլի) մզկիթ կկառուցվի։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Թուրքմենստանի, Ադրբեջանի և Ուզբեկստանի միջև բարձր մակարդակի հանդիպումից հետո մամուլի համար արված հայտարարության մեջ։
«Ֆիզուլիում գտնվելու ընթացքում Գուրբանգուլի Մյալիկգուլիևիչը (Գուրբանգուլի Բերդիմուհամեդով-Թուրքմենստանի նախկին նախագահ) առաջարկեց այս քաղաքում մզկիթ կառուցել որպես Թուրքմենստանի նվեր։ Եվ ես երախտագիտությամբ ընդունեցի այս առաջարկը։ Չնայած ընդամենը մեկ ամիս է անցել, մզկիթի ճարտարապետական էսքիզն արդեն պատրաստ է, և դրա հիմքը կդրվի մոտ ապագայում», -ասել է Ալիևը:
Նմանատիպ հոդվածներ
Սամվել Կարապետյանին աջակցող հավաքին մասնակցող քաղաքացիներին գումար են առաջարկել. կա 3 մեղադրյալ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է 2025 թվականի հուլիսի 4-ին Երևանում կազմակերպված հավա...
Դուք փախաք իշխանությունից. Փաշինյանը` Լևոն Տեր–Պետրոսյանին
Հարգելի Լևոն Տեր–Պետրոսյան․ 1996–ին Դուք փախաք ընտրությունների արդյունքների հետ առերեսվելուց, 1998–ին Դուք փախաք իշխանու...
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրագիրն անթույլատրելի ապացույց է. Երեմ Սարգսյան
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կեցավայրում խուզարկությունն իրականացվել է օրենքով սահմանված կարգի խախտմամբ, և դրա արդյու...
Փաստաբանը` Սամվել Կարապետյանի գործի մասին
2025 թվականի օգոստոսի 18-ին ներկայացրել էինք հատուկ վերանայման բողոք Սամվել Կարապետյանի ակնհայտ ապօրինի կալանքի երկարաձգ...