Փաստաբանը` Սամվել Կարապետյանի գործի մասին
2025 թվականի օգոստոսի 18-ին ներկայացրել էինք հատուկ վերանայման բողոք Սամվել Կարապետյանի ակնհայտ ապօրինի կալանքի երկարաձգման Հակակոռուպցիոն դատարանի որոշման դեմ: 2025 թվականի օգոստոսի 22-ի դրությամբ դեռևս առկա չէ Վերաքննիչ ատյանի դատավորին մակագրման տվյալը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը:
«Հիշեցման կարգով՝ հունիսի 18-ի կալանքի որոշման դեմ ներկայացվել էր բողոք անմիջապես հաջորդ օրը: 2025 թվականի հունիսի 20-ին արդեն իսկ առկա էր մակագրման տվյալը հանրահայտ դատավոր՝ Արմեն Դանիելյանին: Այսինքն 24 ժամվա ընթացքում տեղի էր ունեցել մակագրումը: Տվյալ դեպքում նույն մոտեցումը չի պահպանվել, չնայած Սամվել Կարապետյանը 60 օրից ավելի է ինչ ապօրինի կալանավորված է: Կալանքը 60 օրից ավելի է կիրառված է բացառապես հարցազրույցում Մայր Աթոռը պաշտպանելու համար: Ի դեպ սա հերթական տվյալն է այս գործով ապօրինությունների և քաղաքական հետապնդման փաստի:
Եկեք չբացառենք, որ հնարավոր է նաև Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը հենց այս պահին դիտարկվում է որպես Վերաքննիչ հակակոպռուցիոն դատարան տեղափոխման ենթակա հավանական դատավորի թեկնածու, քանի որ բողոքը պետք է քննության առնվի հենց Վերաքննիչ հակակոպռուցիոն դատարանի կողմից»,- գրել է փաստաբանը:
Նմանատիպ հոդվածներ
Սամվել Կարապետյանին աջակցող հավաքին մասնակցող քաղաքացիներին գումար են առաջարկել. կա 3 մեղադրյալ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է 2025 թվականի հուլիսի 4-ին Երևանում կազմակերպված հավա...
ՀՀ-ԱՄՆ ընկերությունը ոչ թե վերահսկելու է այդ ճանապարհը, այլ՝ կառավարելու է. Փաշինյան
ՀՀ-ԱՄՆ ընկերությունը ոչ թե վերահսկելու է այդ ճանապարհը, այլ՝ կառավարելու է։ Բիզնես կառավարում է իրականացնելու: Այս մասին...
Դուք փախաք իշխանությունից. Փաշինյանը` Լևոն Տեր–Պետրոսյանին
Հարգելի Լևոն Տեր–Պետրոսյան․ 1996–ին Դուք փախաք ընտրությունների արդյունքների հետ առերեսվելուց, 1998–ին Դուք փախաք իշխանու...
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրագիրն անթույլատրելի ապացույց է. Երեմ Սարգսյան
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կեցավայրում խուզարկությունն իրականացվել է օրենքով սահմանված կարգի խախտմամբ, և դրա արդյու...