Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրագիրն անթույլատրելի ապացույց է. Երեմ Սարգսյան
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կեցավայրում խուզարկությունն իրականացվել է օրենքով սահմանված կարգի խախտմամբ, և դրա արդյունքում ձեռք բերված օրագիրն անթույլատրելի ապացույց է։ Այս մասին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական նիստին հայտարարել է նրա պաշտպան Երեմ Սարգսյանը:
«Անձի բնակարանում խուզարկությունը կատարվում է այդ անձի կամ նրա օրինական ներկայացուցչի ներկայությամբ, մինչդեռ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կեցավայրում իրականացված խուզարկությանը ո՛չ Աջապահյանը, ո՛ չ նրա օրինական ներկայացուցիչ ներկա չի եղել»,-ասել է Երեմ Սարգսյանը:
Հավելօենք, որ դատական նիստի ընթացքում հանրային մեղադրողը հրապարակեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրագրի բովանդակությունը․ օրագիրը հայտնաբերվել էր նրա կեցավայրում իրականացված խուզարկության արդյունքում։
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչերի համար։
Նմանատիպ հոդվածներ
Սամվել Կարապետյանին աջակցող հավաքին մասնակցող քաղաքացիներին գումար են առաջարկել. կա 3 մեղադրյալ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է 2025 թվականի հուլիսի 4-ին Երևանում կազմակերպված հավա...
ՀՀ-ԱՄՆ ընկերությունը ոչ թե վերահսկելու է այդ ճանապարհը, այլ՝ կառավարելու է. Փաշինյան
ՀՀ-ԱՄՆ ընկերությունը ոչ թե վերահսկելու է այդ ճանապարհը, այլ՝ կառավարելու է։ Բիզնես կառավարում է իրականացնելու: Այս մասին...
Դուք փախաք իշխանությունից. Փաշինյանը` Լևոն Տեր–Պետրոսյանին
Հարգելի Լևոն Տեր–Պետրոսյան․ 1996–ին Դուք փախաք ընտրությունների արդյունքների հետ առերեսվելուց, 1998–ին Դուք փախաք իշխանու...
Մենք գնալու ենք պարզեցումների ոչ միայն Հայաստան-Ադրբեջան սահմանային կետերում. Փաշինյան
Մենք գնալու ենք պարզեցումների ոչ միայն Հայաստան-Ադրբեջան սահմանային կետերում, այլև գնալու ենք մեր բոլոր սահմանային կետեր...