Հասարակություն

Իտալիայում ձերբակալվել է «Հյուսիսային հոսքերի» պայթյունների մեջ կասկածվող ուկրաինացին

Իտալիայում ձերբակալվել է «Հյուսիսային հոսքերի» պայթյունների մեջ կասկածվող ուկրաինացին
Իտալիայում ձերբակալվել է Ուկրաինայի քաղաքացի՝ «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» խողովակաշարերի պայթյուններին մասնակցելու կասկածանքով։ Այս մասին ասվում է Գերմանիայի գլխավոր դատախազության…

Իտալիայում ձերբակալվել է Ուկրաինայի քաղաքացի՝ «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» խողովակաշարերի պայթյուններին մասնակցելու կասկածանքով։ Այս մասին ասվում է Գերմանիայի գլխավոր դատախազության հայտարարության մեջ։


Դատախազությունը հայտարարել է. «2025 թվականի օգոստոսի 21-ի գիշերը, Դաշնային դատարանի քննիչ դատավորի կողմից 2025 թվականի օգոստոսի 18-ին տրված եվրոպական ձերբակալման օրդերի հիման վրա, Ուկրաինայի քաղաքացի Սերգեյ Կ.-ն ձերբակալվել է Ռիմինի նահանգում։ Տղամարդը «կասկածվում է պայթյուններ կազմակերպելու և հակասահմանադրական դիվերսիաներ կազմակերպելու հանցակցության մեջ», - ասվում է հայտարարության մեջ։


Գերմանիայի դատախազությունը պնդում է, որ «Սերգեյ Կ.-ն այն մարդկանց խմբի անդամ էր, ովքեր 2022 թվականի սեպտեմբերին Բորնհոլմ կղզու տարածքում պայթուցիկ սարքեր են տեղադրել «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» գազատարների վրա»։


«Ձերբակալվածը, ենթադրաբար, գործողության համակարգողներից մեկն էր։ Նա և իր հանցակիցները որպես տրանսպորտային միջոց օգտագործել են Ռոստոկից մեկնած առագաստանավը», - նշել է գերատեսչությունը։


Նավը, ինչպես նշել է դատախազությունը, նախկինում վարձակալվել էր գերմանական ընկերությունից՝ միջնորդների միջոցով՝ կեղծ փաստաթղթեր օգտագործելով։


«Դեպքը տեղի է ունոցել 2022 թվականի սեպտեմբերի 26-ին։ Պայթյունների հետևանքով երկու գազատարներն էլ լուրջ վնասվել են», - ամփոփել է Գերմանիայի դատախազությունը։

Նմանատիպ հոդվածներ

«Տղերք, մեզ խաբում եք», «տրուբաները համերգի ժամանակ լեփ լեցուն են եղել», «պետք է լքեք այս կառույցը». արձագանք` ՀՖՖ հայտարարությանը

Հարգելի ՀՖՖ, Ձեր հաղորդագրության մեջ շատ մանրամասներ են ներկայացված, բայց մի քանի հարցեր մնում են բաց: Այս մասին ֆե...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250