«Տղերք, մեզ խաբում եք», «տրուբաները համերգի ժամանակ լեփ լեցուն են եղել», «պետք է լքեք այս կառույցը». արձագանք` ՀՖՖ հայտարարությանը

Հարգելի ՀՖՖ, Ձեր հաղորդագրության մեջ շատ մանրամասներ են ներկայացված, բայց մի քանի հարցեր մնում են բաց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Վարորդի ընկեր» ՀԿ–ի ղեկավար Տիգրան Քեյանը:


«1) Եթե իսկապես կանխատեսել էիք, որ տոմսերի պահանջարկը լինելու է այսպիսի ծավալի (հարյուր հազարավոր հայտեր), ապա ի՞նչ կանխարգելիչ քայլեր եք ձեռնարկել, որպեսզի կայքը չփլուզվեր և այս խայտառակ իրավիճակը չձևավորվեր։


2) Եթե կանխատեսել էիք, ապա ինչու՞ չեղան այլընտրանքային լուծումներ՝ օրինակ աբոնեմենտների համակարգի ներդրում, որը կլուծեր նման իրավիճակները և կնվազեցներ տոմսերի շուկայում ապօրինի վերավաճառքը։


3) Իսկ եթե չեք կանխատեսել այս ամենը, ապա միակ ասելիքս հետևյալն է․ դուք պարզապես չեք տիրապետում կառավարման հմտություններին և նման մոտեցմամբ պետք է լքեք այս կառույցը»,- գրել է Քեյանը:


Ֆեյսբուքյան օգտատեր Գագիկ Կոնջորյանն էլ անդրդառնալով թեմային գրել է. «Էս նկարն արվել ա երեկ համերգին: Մեզ էս 10 տարի ա համոզում են, որ Հրազդան մարզադաշտի տրիբունաներից ոմանք վնասված են ու հնարավոր չի ֆուտբոլային հանդիպումներ կազմակերպել: Բայց արի ու տես որ 4-5 ժամանոց համերգի համար կարելի ա օգտագործել»:


«Հիմա հարց.

Տղերք կամ դուք մեզ խաբում եք էս 10 տարի ա որ հնարավոր չի ստեղ ֆուտբոլային հանդիպումներ կազմակերպել, քանի որ արդեն ֆակտ ա, որ տրուբաները ևս համերգի ժամանակ լեփ լեցուն են եղել:


Կամ իսկապես տրիբունաները վնասված են ու դուք դա իմանալով թողել եք որ ստեղ 30 000-35 000 մարդ համերգի մասնակցի 5-6 ժամ կանգնելով կամ նստելով դրանց վրա ու վտանգել նրանց կյանքը:


ՀՖՖ ասելիք ունե՞ք


ՀՀ ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների համապատասխան վարչություն հիմա մարզադաշտի տրիբունաները վնասված են թե ոչ»,- գրել է Գագիկ Կոնջորյանը:



Հիշեցնենք` ավելի վաղ ՀՖՖ-ն հայտարարություն էր տարածել. «Հանրապետական» մարզադաշտը կարող է ընդունել առավելագույնը 14․000 երկրպագու: Տոմս ձեռք բերելու հայտ է ներկայացրել 470․000 մարդ։ 1 երկրպագուն կարող էր գնել 2 տոմսից ոչ ավելի, հետևաբար հնարավոր է եղել բավարարել մոտ 7000 հայտի պահանջ: Բնականաբար, շուրջ 463․000 երկրպագու կարող է բողոքել, որ չի կարողացել տոմս գնել:

Քաղաքականություն