Հեղեղումներից տուժածներին 1 քմ-ի դիմաց 180 հազար դրամ կտրամադրվի` նախկին 148 հազարի փոխարեն
ՀՀ կառավարությունը փոփոխեց 2024 թվականի մայիսյան հեղեղումներից տուժած բնակիչներին փոխհատուցելու մեխանիզմը՝ 1 քմ-ի դիմաց նվազագույն գինը 180 հազար դրամ դարձնելով։ Փոփոխության պատճառը, ըստ կառավարության, այն է, որ նախկինում սահմանված փոխհատուցման գումարը բավարար չէր նոր բնակարան ձեռք բերելու համար։
«Կառավարությունը դեռևս ամռանը հաստատել էր փոխհատուցման մեխանիզմ, ըստ որի՝ յուրաքանչյուր կորցրած բնակարանի կամ տան քմ-ի դիմաց հաշվարկվում էր 148.050 դրամ։ Սակայն այս թիվը, ինչպես պարզվել է տեղում իրականացված ուսումնասիրություններից, բավարար չէր, քանի որ Ալավերդիում և հարակից բնակավայրերում այդ գումարով բնակարան գնել պարզապես հնարավոր չէր»,– ասված է նախագծում։
Ըստ նախագծի՝ հաշվարկները կատարվելու են Կադաստրի կոմիտեի կողմից հրապարակված շուկայական միջինացված գների հիման վրա։ Դիմումների ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվում է մինչև 2025 թվականի սեպտեմբերի 15-ը։ Նախորդ որոշմամբ նախատեսված էր, որ բնակիչները պետք է դիմեն սահմանված կարգով փոխհատուցում ստանալու համար։ Սակայն Լոռու մարզպետարանի տվյալներով՝ Ալավերդիի մի շարք բնակիչներ չեն հասցրել ներկայացնել դիմումները։
Նախագիծը նաև հստակեցնում է, որ բնակարան գնելու վկայագիրը հնարավոր կլինի իրացնել միայն այն համայնքում, որտեղ շահառուն հաշվառված է։ Գործադիրի կարծիքով` այս պարտադիր պայմանն ուղղված է նրան, որ տուժածները չլքեն իրենց բնակավայրերը։
Հիշեցնենք` 2024–ի մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ մահացավ։
Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը աղետի գոտի հայտարարվեցին։
Նմանատիպ հոդվածներ
«Տղերք, մեզ խաբում եք», «տրուբաները համերգի ժամանակ լեփ լեցուն են եղել», «պետք է լքեք այս կառույցը». արձագանք` ՀՖՖ հայտարարությանը
Հարգելի ՀՖՖ, Ձեր հաղորդագրության մեջ շատ մանրամասներ են ներկայացված, բայց մի քանի հարցեր մնում են բաց: Այս մասին ֆեյսբու...
Զենքով պարգևատրված անձանց համար սահմանված են պարտադիր պահանջներ
ՆԳՆ-ից, տեղեկացնում են, որ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ զենքով պարգև...
ԵՄ դեսպանը` Հայաստանի համար ԵՄ վիզայի ազատականացման մասին
Հայաստանի համար ԵՄ վիզայի ազատականացումն իրատեսական է։ Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում հայտնել է ԵՄ դեսպան Վասիլիս Մար...
Վարձով եք տալիս Ձեր անշարժ գույքը՝ իմացեք ինչ պետք է անել. ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, եթե անշարժ գույքը վարձակալության տրամադրելիս պետական գրանցում չի ստացել, ապա ան...