Լիբանանի կառավարությունը ենթարկվում է ամերիկյան և իսրայելական հրահանգներին. «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար
«Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Նայիմ Կասեմը հայտարարել է, որ շարժումը մտադիր չէ հրաժարվել իր ռազմական զինանոցից: Այս մասին հայտնում Al Jazeera-ն։
«Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել է, որ շարժման ցանկացած թիրախավորում կհանգեցնի քաոսի և ներքին անկարգությունների։ Նա քննադատել է Լիբանանի կառավարության՝ «Հեզբոլլահ»-ին զինաթափելու ծրագրերը՝ մեղադրելով կառավարությանն ամերիկյան և իսրայելական հրահանգներին ենթարկվելու մեջ։ Նայիմ Կասեմը կոչ է արել չհանձնել երկիրը թշնամի Իսրայելին և կենտրոնանալ Լիբանանի տարածքներում իսրայելական օկուպացիայի դադարեցման վրա՝ «Հեզբոլլահ»-ին զինաթափելու փոխարեն։
Ավելի վաղ Լիբանանի կառավարությունը հաստատել էր պետության կողմից զենքի վերահսկման որոշումը և հանձնարարել բանակին մշակել դրան առնչվող ծրագիր և իրականացնել այն մինչև 2025 թվականի վերջը: «Հեզբոլլահ»-ը քննադատել է նախաձեռնությունը՝ նշելով, որ որոշումը «լիովին համապատասխանում է Իսրայելի շահերին» և կայացվել է «Միացյալ Նահանգների հրահանգով»։
Նմանատիպ հոդվածներ
1,5 միլիարդ դոլար է հավաքագրվել Ուկրաինայի առաջնահերթ պահանջները բավարարելու համար
Ուկրաինայի առաջնահերթ պահանջները բավարարելու նախաձեռնության շրջանակում 1,5 միլիարդ դոլար է հավաքագրվել: Այս մասին հ...
Խարկովը ռմբակոծվել է․ զոհերի թվում երեխա կա
Ռուսները անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Խարկովի արդյունաբերական թաղամասի վրա։ Անօդաչուներից մեկը հարվածել է բնակել...
Պաղեստինը Գազայի կառավարման ժամանակավոր կոմիտե է ստեղծում
Պաղեստինի իշխանությունները շուտով կհայտարարեն Գազայի հատվածի կառավարման ժամանակավոր կոմիտե ստեղծելու մասին։ Ինչպես տեղեկ...
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի միակ հելիում արտադրող գործարանին
Ուկրաինայի Գլխավոր հետախուզական վարչության անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Օրենբուրգում հրթիռների համար նախատեսված հ...