1,5 միլիարդ դոլար է հավաքագրվել Ուկրաինայի առաջնահերթ պահանջները բավարարելու համար
Ուկրաինայի առաջնահերթ պահանջները բավարարելու նախաձեռնության շրջանակում 1,5 միլիարդ դոլար է հավաքագրվել: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:
«Այս պահի դրությամբ մենք ունենք 1,5 միլիարդ դոլար: ՆԱՏՕ-ի անդամ պետություններին թույլ է տալիս համատեղ աշխատել՝ Ուկրաինայի համար ԱՄՆ-ում արտադրված զենք ձեռք բերելու համար», - գրել է Զելենսկին իր Telegram ալիքում՝ հավելելով, որ այս մեխանիզմն ամրապնդում է Ուկրաինայի պաշտպանությունը:
Նիդեռլանդներն այս նախաձեռնության համար հատկացրել է 500 միլիոն դոլար, Դանիան, Նորվեգիան և Շվեդիան նույնպես ներդրել են 500 միլիոն դոլար: Եվս 500 միլիոն դոլար ներդնելու մասին օգոստոսի 13-ին հայտնել է Գերմանիան: Զելենսկին շնորհակալություն է հայտնել Գերմանիային, ինչպես նաև բոլոր մյուս դաշնակիցներին Կիևին ցուցաբերած աջակցության համար:
Նմանատիպ հոդվածներ
Լիբանանի կառավարությունը ենթարկվում է ամերիկյան և իսրայելական հրահանգներին. «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար
«Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Նայիմ Կասեմը հայտարարել է, որ շարժումը մտադիր չէ հրաժարվել իր ռազմական զինանոցից: Այս մա...
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի միակ հելիում արտադրող գործարանին
Ուկրաինայի Գլխավոր հետախուզական վարչության անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Օրենբուրգում հրթիռների համար նախատեսված հ...
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ռուսաստանի Արզամասի գործարանին
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ռուսաստանի Նիժնի Նովգորոդի մարզում գտնվող հրթիռների մասեր արտ...
Իրան- Իսրայել նոր պատերազմը անխուսափելի է. Իրանցի վերլուծաբան
Շատ վերլուծաբանների կարծիքով, Իրանի և Իսրայելի միջև հրադադարից և 12-օրյա պատերազմի ավարտից անցել է մոտ 50 օր, և Իսրայելը...