Ղարաբաղի կորուստը կապված է նրա հետ, որ Հայաստանը մերժել է 9-րդ կետի կատարումը. Քոչարյան
Զանգեզուրի միջանցք կոչեցյալն ինչո՞ւ է այսօր քննարկման թեմա մնում բանակցային սեղանին։ Այս մասին հայտնել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 5-րդ ալիքին տված հարցազրույցում։
«Ես պետք է վերադառնամ 2020 թվականի պատերազմից հետո նոյեմբերի 9-ի հայտարարությանը, ես ուղղակի տիրապետում եմ այդ ինֆորմացիային, որ այդ ճանապարհի թեման Ադրբեջանի պահանջով է դարձել հայտարարության մեջ 9-րդ կետ՝ սիմետրիա ստեղծելով Լաչինի միջանցքի հետ։ Ղարաբաղի կորուստը կապված է նրա հետ, որ Հայաստանը մերժել է 9-րդ կետի կատարումը։ Իսկ «Զանգեզուրի միջանցքի» հարցը պետք է փակված լիներ այն պահին, երբ Արցախը հանձնվեց»,-ասել է Քոչարյանը
Ըստ Քոչարյանի՝ սա դիվանագիտական ձախողման գլուխգործոց է։
«Հիմա Ղարաբաղը չկա, Լաչինի միջանցքը չկա, բայց այդ թեման ինքն իր կյանքով շարունակում է ապրել։ Երբ այս թեման ինքն իրենով ապրում է, սա նշանակում է, որ դու քո տարածքը վիճելի ես դարձնում, այլ պետություններ իրար հետ քննարկում են քո տարածքով միջանցքի ստեղծումը։ Սա այն տարբերակն է, երբ դու ոչ թե սեղանի շուրջն ես, այլ մենյուի մեջ»,–նշել է Քոչարյանը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը Եկատերինբուրգից հետ է կանչում պատվավոր հյուպատոսին. ԶԼՄ
ՀՀ իշխանությունը Եկատերինբուրգից հետ է կանչում Հայաստանի պատվավոր հյուպատոս Նարեկ Սպարտակյանին։ Այս մասին հայտնում են ռո...
Թրամփը կընդունի Փաշինյանին և Ալևին Սպիտակ տանը. ԶԼՄ
Թրամփը կընդունի Ալիևին և Փաշինյանին Սպիտակ տանը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվականները:Աղբյուրները լրագրող Ալ...
Մենք պետք է դադարեցնենք հայրենիքի փնտրտուքը. Նիկոլ Փաշինյան
ԱԺ-ում հայտարարություն էի արել, որը մեծ աղմուկ էր առաջացրել։ Ասել էի, որ պետք է մտածենք հայրենասիրության մեր մոդելի մասի...
Կառավարությունը` Փաշինյանի ԱՄՆ մեկնելու և Ալիևի հետ հանդիպման մասին
Վարչապետ Փաշինյանի՝ ԱՄՆ կատարելիք այցի մասին մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկատվությունն այս պահին չենք...