Հայաստանը Եկատերինբուրգից հետ է կանչում պատվավոր հյուպատոսին. ԶԼՄ
ՀՀ իշխանությունը Եկատերինբուրգից հետ է կանչում Հայաստանի պատվավոր հյուպատոս Նարեկ Սպարտակյանին։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
Ըստ լրատվամիջոցի` պատճառն այն է, որ նա համաձայն չէ Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ երկրի ղեկավարության դիրքորոշմանն ու գործարար Սամվել Կարապետյանի կալանքին:
Սպարտակյանն ինքը թղթակցի հետ զրույցում միայն նշել է, որ ապրել ու շարունակելու է ապրել Եկատերինբուրգում։ Նա նաև խոստացել է անհրաժեշտ ամեն ինչ անել Սվերդլովսկի բնակիչների և հայ համայնքի համար` նույնիսկ առանց պատվավոր հյուպատոսի կարգավիճակի։
«Անթույլատրելի եմ համարում ցանկացած գործողություն Հայ առաքելական եկեղեցու դեմ, որը համայն հայության հոգևոր միասնության կարևոր հիմքն է»,– ասել է Սպարտակյանը:
Ինչ վերաբերում է Կարապետյանի ձերբակալությանը, ապա նա նշել է, որ ինչպես բոլոր հայերը, այնպես էլ ինքը, շատ է հարգում նրան, քանի որ Կարապետյանը վառ օրինակ, թե ինչպես կարելի է կառուցել և արարել:
Սպարտակյանը մեծացել է Եկատերինբուրգում, ավարտել Ելցինի անվան Ուրալի դաշնային համալսարանը։ Նա աշխատել է Սվերդլովսկի մարզի մարդու իրավունքների հանձնակատարի աշխատակազմում։ Սպարտակյանը պատվավոր հյուպատոս է նշանակվել 2018 թվականին։
Նմանատիպ հոդվածներ
Այդ ծայրահեղական «կկվին» հենց այնպես մեջ չեն գցել. Զախարովան` Դմիտրի Գորդոնի Արցախ գնալու մասին
Մոսկվայում Արևմուտքի միջամտությունն են տեսնում Ստեփանակերտում տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժ...
Հայաստանի համը կմնա բերաններում. Չախոյանը` Կարապետյանի վարչապետի թեկնածու լինելու մասին
Ռուսաստանցի միլիարդատերը չի կարող լինել վարչապետի թեկնածու, հետևաբար իր մարիոնետին է սարքելու թեկնածու: Այս մասին ֆեյսբո...
Ռոմանոս Պետրոսյանը` ՀԷՑ-ի հետ կապված միջազգային դատարանի որոշման մասին
Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի 22.07.2025թ. թիվ EA 2025/121 վճռի վերաբերյալ հայտնում ենք, որ հրատապ...
Հանրահայտ փաստաբաններ Ջեֆրի Ռոբերտսոնը և Ամալ Քլունին կարող են միանալ Սամվել Կարապետյանի պաշտպանությանը
Գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանությանը կարող են միանալ հայտնի փաստաբաններ Ջեֆրի Ռոբերտսոնը և Ամալ Քլունին:Այս մասին...