Կառավարությունը` Փաշինյանի ԱՄՆ մեկնելու և Ալիևի հետ հանդիպման մասին
Վարչապետ Փաշինյանի՝ ԱՄՆ կատարելիք այցի մասին մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկատվությունն այս պահին չենք կարող ո՛չ հերքել, ո՛չ հաստատել։ Այդ մասին 1lurer.am-ին հայտնել են Կառավարության լրատվության վարչությունից:
«Նման այցերի պարագայում, բնականաբար, լինում է պաշտոնական հաղորդագրություն, և տեղեկատվությունը հաստատված կարելի է համարել պաշտոնական հաղորդագրության պարագայում։
Այս պահին, ինչպես գիտեք, պաշտոնական որևէ հաղորդագրություն չենք հրապարակել և, հետևաբար, այցի մասին տեղեկատվությունը խնդրում ենք հաստատված համարել միայն պաշտոնական հաղորդագրությունից հետո»,- ասված է մեկնաբանության մեջ։
Հիշեցնենք`այսօր առավոտից լուրեր էին տարածվել ուրբաթ Վաշինգտոնում Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին։ Նշվում էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կընդունի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին՝ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Իրանից նախազգուշացում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ
Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին նախազգուշացում է արել այսպես կոչված «Զանգեզ...
Թրամփը կընդունի Փաշինյանին և Ալևին Սպիտակ տանը. ԶԼՄ
Թրամփը կընդունի Ալիևին և Փաշինյանին Սպիտակ տանը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվականները: Աղբյուրները լրագրող Ա...
Մենք պետք է դադարեցնենք հայրենիքի փնտրտուքը. Նիկոլ Փաշինյան
ԱԺ-ում հայտարարություն էի արել, որը մեծ աղմուկ էր առաջացրել։ Ասել էի, որ պետք է մտածենք հայրենասիրության մեր մոդելի մասի...
Սպիտակ տնից հայտնել են` ինչ հնարավոր հայտարարություն կարվի Փաշինյան-Ալիև-Թրամփ հանդիպման ժամանակ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին հյուրընկալելիս կփորձի միջնորդել ե...