
Ռուսաստանի տնտեսությունը պատրաստվում է նոր հնարավոր պատժամիջոցների. Պեսկով

Կրեմլը արձագանքում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր հայտարարություններին՝ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման և հնարավոր սահմանափակումների վերաբերյալ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Թրամփն ասել է, որ եթե Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չլինի իր նշած ժամկետից հետո, Ռուսաստանի դեմ միջոցառումները կարող են ներառել պատժամիջոցներ, մաքսատուրքեր և «ինչ-որ այլ բան»։
«Մենք շարունակում ենք հետևել նախագահ Թրամփի, այլ միջազգային ներկայացուցիչների կողմից այս հարցի վերաբերյալ հնչող բոլոր հայտարարություններին», - լրագրողներին ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի տնտեսությունը պատրաստվում է նոր հնարավոր պատժամիջոցների։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինայում հրադադարի հասնելու 10-օրյա հետհաշվարկը «սկսվում է այսօր», նշելով, որ մտադիր է ներմուծման մաքսատուրքեր սահմանել Ուկրաինայի հետ համաձայնագրի բացակայության դեպքում, բայց վստահ չէ, թե դրանք կազդեն Ռուսաստանի վրա, թե ոչ։