Որն է հայադավ եռյակի ծրագիրը. Ռուբեն Հակոբյանը նամակ է գրել ՔԿՀ-ից
Կալանավորված ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, նամակ է հղել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից։
«Ո՞րն է հայադավ եռյակի ծրագիրը
Հետևելով «խաղաղության պայմանագիր» կոչվածի շուրջ դեպքերի զարգացմանը, կարծում եմ, որ մինչև տարեվերջ կստորագրվի կամ կնախաստորագրվի Հայաստանը թշնամու ողորմածությանը հանձնող մի փաստաթուղթ, ինչը խմբագրվել և վերջնական տեսքի է բերվել Էրդողանի և Ալիևի հետ Նիկոլ Փաշինյանի վերջին հանդիպումների ժամանակ։ Թուրք-ադրբեջանական տանդեմն իշխանատենչ պատուհասի միջոցով հերթական անգամ փորձում է պարտադրել Հայաստանի վերջնական վիլաեթացումը։ Նաև ակնհայտ է, որ այդ ծրագրում գործնականում բացակայում է Իրանի և Ռուսաստանի իրական դերակատարությունը՝ Արևմուտքի որոշ կառույցների համաձայնությամբ և հովանավորչությամբ»,- գրել է Հակոբյանը:
Ապա խոսքն ուղղելով ընդդիմությունը գրել է.
Համոզված եմ, որ Հայաստանի սրընթաց հագագահավիժումը կանխելու միակ ճանապարհը մեկ միասնական օրակարգով Նիկոլ Փաշինյանին հրաժարական պարտադրելն է։
«Այդ ընթացքում պետք է կարողանալ նաև վստահելի քայլերով հնարավորինս չեզոքացնել մեր ներքին կյանքում առկա հատվածային անտագոնիզմն ու անհանդուրժողականությունը և նախատեսված ժամկետում նախապատրաստել-անցկացնել ԱԺ ընտրություներ։
Կատեգորիկ չեմ այս մոտեցումներում, կարող են քննարկվել նաև այլ տարբերակներ։ Բայց հասարակության ուշադրությունը չպետք է շեղել գործնականում զրոյի հասնող, հնարավորություն չունեցող տարբերակներով։
Իսկ երբ իրականանա հայադավ եռյակի համատեղ ծրագրած այս նենգ սցենարը, ուրեմն իրոք մենք արժանի ենք և՛ այս վիճակին, և՛ ազգակործան պատուհասի վարչապետությանը»,- նշված է նամակում։
Նմանատիպ հոդվածներ
Գլխավոր դատախազությունն ու քննչական կոմիտեն կոծկում են գողությունը. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հանդես է եկել հայտարարությամբ: «Արդեն 19 օր է՝ ՀՀ գլխավոր դա...
Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը թվարկել է թուրք-հայկական սահմանի բացման պայմանները
Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը թվարկել է թուրք-հայկական սահմանի բացման պայմանները:Նրա խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի, ինչպ...
«Հայաստանի պատմությունը» սեպտեմբերից՝ դպրոցներում
Հայաստանի պատմությունը» սեպտեմբերից՝ դպրոցներում:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և...
Միքայել Աջապահյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը
Ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստակա...