Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը թվարկել է թուրք-հայկական սահմանի բացման պայմանները
Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը թվարկել է թուրք-հայկական սահմանի բացման պայմանները:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի, ինչպես նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացները պետք է դիտարկվեն համապարփակ ձևով։
«Երկու կարգավորման գործընթացներն էլ զուգահեռ են ընթանում։ Հայտնի է, որ Թուրքիայի և Հայաստանի սահմանը փակ է 1993 թվականից՝ ադրբեջանական տարածքների օկուպացիայի պատճառով։ Հայաստանը ելք չունի դեպի ծով, և դրանից ամենաշատը տուժում է հայ ժողովուրդը։
Հայաստանը սահմանակից է Ադրբեջանին և Թուրքիային արևելքում և արևմուտքում, այս սահմանները փակ են։ Բոլորը կշահեն այս խաղաղությունից, բայց ամենաշատը կշահի Հայաստանը։ Մենք ցանկանում ենք արագացնել կարգավորման գործընթացը», - ասել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Բիրոլ Ակգյունը APA-ին տված հարցազրույցում։
Եթե կայուն խաղաղության համաձայնագիր ստորագրվի կամ նախաստորագրվի, և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ պայմանները կատարվեն, թուրք-հայկական սահմանը կարող է բացվել ճիշտ ժամանակին՝ Անկարայի և Բաքվի միջև խորհրդակցությունների արդյունքում, հավելել է դիվանագետը։
Նմանատիպ հոդվածներ
Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ում չեղարկել է մի շարք գնման գործընթացներ
«ՀԷՑ» ՓԲԸ-ի Ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ Ընկերությունում չեղարկվել են մի շարք գնման գործընթա...
Որն է հայադավ եռյակի ծրագիրը. Ռուբեն Հակոբյանը նամակ է գրել ՔԿՀ-ից
Կալանավորված ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, նամակ է հղել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից։«Ո՞րն է հայադավ եռյակի ծրագիր...
Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի Շիրակի մարզային կառույցի տնօրեն է նշանակվել
ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանին այս...
Գլխավոր դատախազությունն ու քննչական կոմիտեն կոծկում են գողությունը. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հանդես է եկել հայտարարությամբ: «Արդեն 19 օր է՝ ՀՀ գլխավոր դա...