Գլխավոր դատախազությունն ու քննչական կոմիտեն կոծկում են գողությունը. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հանդես է եկել հայտարարությամբ:
«Արդեն 19 օր է՝ ՀՀ գլխավոր դատախազությունն ու ՀՀ քննչական կոմիտեն կոծկում են գողությունը»
Պարտադրված հանրային մամլո հաղորդագրության միջոցն եմ օգտագործում՝ բարձրաձայնելու այսօրվա իշխանության կամակատար քննչական մարմինների անօրինական այն գործողությունների մասին, որոնց արդյունքում արդեն 19 օր խայտառակ փաստի առաջ եմ կանգնած»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք 2025 թ.-ի հուլիսի 10-ի վաղ առավոտյան ՀՀ քննչական կոմիտեի և ոստիկանության ծառայողների մեծաթիվ խումբը մուտք է գործել պատգամավորի սեփականությունը համարվող բնակարան՝ այդտեղ փաստացի բնակվող պատգամավորի որդուն՝ Տարոն Մանուկյանին խուզարկելու նպատակով ավելի ուշ նրան ազատ արձակեցին:
Բջջային հեռախոսիս բռնագրավման փաստի վերաբերյալ արդեն երկրորդ անգամ, որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել՝ ազդարարելով, որ՝
«Շուրջ երկու շաբաթ է անցել, սակայն ՀՀ գլխավոր դատախազից որևէ պատասխան, արձագանք չեմ ստացել, ինչը ևս օրենքի խախտում է։ Քննչական մարմիններից ոչ մի կերպ չեմ ստացել բջջային հեռախոսիս բռնագրավման, փաստացի գողացման իրավական հիմքը»,- հայնել է Մանուկյանը:
Նմանատիպ հոդվածներ
Որն է հայադավ եռյակի ծրագիրը. Ռուբեն Հակոբյանը նամակ է գրել ՔԿՀ-ից
Կալանավորված ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, նամակ է հղել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից։«Ո՞րն է հայադավ եռյակի ծրագիր...
Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը թվարկել է թուրք-հայկական սահմանի բացման պայմանները
Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը թվարկել է թուրք-հայկական սահմանի բացման պայմանները:Նրա խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի, ինչպ...
«Հայաստանի պատմությունը» սեպտեմբերից՝ դպրոցներում
Հայաստանի պատմությունը» սեպտեմբերից՝ դպրոցներում:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և...
Միքայել Աջապահյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը
Ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստակա...