Օգոստոսի 1-ից շրջանառությունից դուրս կգան թղթային QR տոմսերը
Երևանում օգոստոսի 1-ից հասարակական տրանսպորտի միասնական, ժամանակակից տոմսային համակարգը շարունակելու է գործել 3 նորարար վճարման տարբերակով.
- Տրանսպորտային քարտ,
- Անհպում բանկային քարտ (ՀՀ բոլոր բանկերից, բացի ՎՏԲ-ից),
- Բջջային հավելված:
Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանից հայտնել էին, որ օգոստոսի 1-ից թղթային տարբերակով QR կոդով ուղևորատոմսերն աստիճանաբար դուրս կգան շրջանառությունից։
Հիշեցնենք՝ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ներհամայնքային տրանսպորտից օգտվելու կանոնները խախտելու համար տուգանքներ սահմանող օրենսդրական փաթեթը։
Օրենքը սահմանում է տուգանքների երեք հիմնական չափ, դրանք են․
- 10,000 դրամ՝ ուղեվարձը չվճարելու կամ տոմսը չվավերացնելու համար։ Սա վերաբերում է այն դեպքերին, երբ ուղևորը փորձում է երթևեկել առանց վճարման։
- 15,000 դրամ՝ ուրիշի անձի համար նախատեսված արտոնյալ տոմսից (օրինակ՝ թոշակառուի կամ ուսանողի) օգտվելու համար։
- 3,000 դրամ՝ տոմս ունենալու, սակայն այն վալիդատորով չվավերացնելու համար։ Այսինքն՝ այս տուգանքը նախատեսված է ոչ թե չվճարելու, այլ տրանսպորտային միջոց մտնելուց հետո ուղևորությունը չգրանցելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Անձրևները կվերսկսվեն. հնարավոր է նաև կարկուտ
Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 24-ին, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 25-ին և 28-ին կեսօրի...
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են արձրևներ, հնարավոր է նաև կարկուտ. եղանակը՝ Հայաստանում
Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում այսօր կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկու...
Ռուբլին էժանացել է, դոլարը՝ թանկացել․ փոխարժեքը՝ այսօր
Rate.am-ում հուլիսի 30-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 382 դրամը...
Երևանը՝ աշխարհի 5 վարդագույն քաղաքների շարքում․ Le Figaro
Ֆրանսիական հեղինակավոր Le Figaro պարբերականն առանձնացրել է աշխարհի 5 «վարդագույն» քաղաքները՝ ցանկում ներառելով Հայաստանի...