Երևանը՝ աշխարհի 5 վարդագույն քաղաքների շարքում․ Le Figaro
Ֆրանսիական հեղինակավոր Le Figaro պարբերականն առանձնացրել է աշխարհի 5 «վարդագույն» քաղաքները՝ ցանկում ներառելով Հայաստանի մայրաքաղաք Երևանը:
Ըստ պարբերականի՝ վարդագույն մյուսը քաղաքներից երեքը ֆրանսիական են՝ Թուլուզ, Ալբի և Մոնտոբան, մյուսը՝ Հնդկաստանի Ջայպուր քաղաքն է։
«Կյանքը վարդագույն ակնոցով տեսնելու համար կարիք չկա սպասել սիրային նամակների։ Այդ քաղաքներ այցելելը բավարար է այս գույնի ուրախությունը զգալու համար»,- նշվում է հոդվածում:
Հոդվածում հիշատակվում են Հայաստանի Հանրապետության հրապարակի գունային ներդաշնակությունը, վարդագույն տուֆից շենքերը:
«Չնայած Երևանը աշխարհի ամենահին բնակեցված քաղաքներից մեկն է՝ հիմնադրված Հռոմից առաջ՝ մ.թ.ա. 782 թվականին, «վարդագույն քաղաք» անվանումը վերջերս է ստացել։ Անվանումը տրվել է 20-րդ դարում՝ խորհրդային վերակառուցման ժամանակ։ Ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն, որին հանձնարարվել էր վերաձևավորել քաղաքը 1920-1930-ական թվականներին, որոշեց այն դարձնել քաղաքային ներդաշնակության խորհրդանիշ՝ լայնորեն օգտագործելով այս քարը (վարդագույն տուֆը) մեծ պողոտաներում և կենտրոնական հրապարակներում»,- ասվում է հրապարակման մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Օգոստոսի 1-ից շրջանառությունից դուրս կգան թղթային QR տոմսերը
Երևանում օգոստոսի 1-ից հասարակական տրանսպորտի միասնական, ժամանակակից տոմսային համակարգը շարունակելու է գործել 3 նորարար...
Անձրևները կվերսկսվեն. հնարավոր է նաև կարկուտ
Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 24-ին, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 25-ին և 28-ին կեսօրի...
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են արձրևներ, հնարավոր է նաև կարկուտ. եղանակը՝ Հայաստանում
Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում այսօր կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկու...
Ռուբլին էժանացել է, դոլարը՝ թանկացել․ փոխարժեքը՝ այսօր
Rate.am-ում հուլիսի 30-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 382 դրամը...