Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են արձրևներ, հնարավոր է նաև կարկուտ. եղանակը՝ Հայաստանում
Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում այսօր կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Վաղը` հուլիսի 27-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան` 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։Մինչև հուլիսի 30-ը երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով, հուլիսի 27-29-ին նույնքան կբարձրանա։
Երևան քաղաքի առանձին հատվածներում նույնպես այսօր օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում` 16-19մ/վ արագությամբ։
Հուլիսի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Նմանատիպ հոդվածներ
Օգոստոսի 1-ից շրջանառությունից դուրս կգան թղթային QR տոմսերը
Երևանում օգոստոսի 1-ից հասարակական տրանսպորտի միասնական, ժամանակակից տոմսային համակարգը շարունակելու է գործել 3 նորարար...
Անձրևները կվերսկսվեն. հնարավոր է նաև կարկուտ
Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 24-ին, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 25-ին և 28-ին կեսօրի...
Ռուբլին թանկացել է, դոլարը՝ էժանացել․ փոխարժեքը՝ այսօր
Rate.am-ում հուլիսի 26-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 382 դրամը...
Անձրևները կվերսկսվեն. հնարավոր է քամու ուժգնացում և կարկուտ
Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 25-ին և 28-29-ին կեսօրից հետո, 26-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններու...