«Սրբազան պայքար» շարժման համակիրի առողջական վիճակը կտրուկ վատացել է
«Սրբազան պայքար» շարժման համակիր Աղվան Արշակյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է «Արմավիր» ՔԿՀ–ում։ Sputnik Արմենիայի այս մասին հայտնել է նրա պաշտպան Վարազդատ Հարությունյանը։
«Վերջույթներում ֆունկցիոնալ խանգարումներ են առաջացել՝ նա չի կարողանում շարժել ո՛չ ձեռքը, ո՛չ ոտքը։ Գլխապտույտներ ունի, իսկ այս պահին արդեն ի վիճակի չէ ինքնուրույն կատարել կենցաղային տարրական գործողություններ՝ հագնվել, լողանալ և այլն։ Առողջական խնդիրները քաղցկեղի հետևանք են։ Արշակյանը նախկինում հաղթահարել է քաղցկեղը, սակայն կալանքի պայմաններում համապատասխան բժշկական զննություն և անհրաժեշտ խնամք ստանալն անհնար է»,– ասել է Հարությունյանը։
Նա ընդգծել է` նման առողջական վիճակում գտնվող անձի կալանքի տակ պահելը կարող է լուրջ վտանգ ներկայացնել նրա կյանքի և առողջության համար։
Նմանատիպ հոդվածներ
Որն է հայադավ եռյակի ծրագիրը. Ռուբեն Հակոբյանը նամակ է գրել ՔԿՀ-ից
Կալանավորված ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, նամակ է հղել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից։«Ո՞րն է հայադավ եռյակի ծրագիր...
Գլխավոր դատախազությունն ու քննչական կոմիտեն կոծկում են գողությունը. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հանդես է եկել հայտարարությամբ: «Արդեն 19 օր է՝ ՀՀ գլխավոր դա...
Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը թվարկել է թուրք-հայկական սահմանի բացման պայմանները
Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը թվարկել է թուրք-հայկական սահմանի բացման պայմանները:Նրա խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի, ինչպ...
Միքայել Աջապահյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը
Ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստակա...