Միքայել Աջապահյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը
Ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Միքայել Աջապահյանը լրատվական ալիքներից մեկին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ ինքը ՀՀ նախկին երկու նախագահներին բազմիցս առաջարկել է բանակում, ոստիկանությունում և ազգային անվտանգությունում պաշտոնավարող իրենց գաղափարակից գեներալների միջոցով կատարել ռազմական հեղաշրջում:
Այսպիսով, Մ.Ա.-ն զանգվածային լրատվության միջոցներն օգտագործելով կատարել է իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր:
Մ.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը):
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Մ.Ա.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Նմանատիպ հոդվածներ
«Հայաստանի պատմությունը» սեպտեմբերից՝ դպրոցներում
Հայաստանի պատմությունը» սեպտեմբերից՝ դպրոցներում:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և...
Որն է հայադավ եռյակի ծրագիրը. Ռուբեն Հակոբյանը նամակ է գրել ՔԿՀ-ից
Կալանավորված ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, նամակ է հղել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից։«Ո՞րն է հայադավ եռյակի ծրագիր...
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ղեկավարվող ծրագիր է․ Վելայաթի
Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին ասել է, որ...
Ո՜վ է հիշում՝ Երեւան-Բագրատաշեն մայրուղիները Հեղափոխությունից առաջ․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեսյսբուքյան իր էջում գրառում է կատարել․«Հիմա ո՜վ է հիշում՝ ինչպիսին էին Երեւան-Բագրատաշեն մայր...