150 դիմակավորված անհայտ անձինք հարձակվել են մայրուղու մեքենաների վրա. Ֆրանսիա
Շաբաթ օրը Ֆրանսիայի կենտրոնական մասում գտնվող Լիմոժ քաղաքում տասնյակ դիմակավորված անհայտ անձինք, զինված մետաղական ձողերով և բռնկուն հեղուկով շշերով, հարձակվել են մայրուղու վրա գտնվող մեքենաների վրա և բախվել ոստիկանության հետ: Այս մասին հայտնել է AFP-ն։
Նշվում է, որ բախումների հետևանքոով վիրավորվել է 10 ոստիկան։ Ըստ իշխանությունների, նրանք կասկածում են, որ տեղի է ունեցել հանցավոր խմբավորումների միջև հաշվեհարդար։
Անկարգությունները տեղի են ունեցել Ֆրանսիայում ամառային զբոսաշրջային սեզոնի թեժ պահին։
Զինված հարձակվողները դուրս են եկել RN141 մայրուղի և ոստիկանության հետ բախման ժամանակ փորձել են փակել այն։
«Այնտեղ 100-ից 150 դիմակավորված մարդ կար՝ զինված բռնկուն հեղուկով շշերով, հրավառություններով, քարերով, երկաթե ձողերով և բեյսբոլի մահակներով»,-հայտնել է տեղի ոստիկանության արհմիության առաջնորդ Լորան Նադոն։
Քաղաքապետ Էմիլ Ռոջեր Լոմբերտին անկարգությունների մասնակիցներին անվանել է «քաղաքային պարտիզանական խումբ»։
Նմանատիպ հոդվածներ
Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանի բնակավայրերում տարհանումները սկսվել են
Կամչատկա թերակղզու ափերից 119 կմ հեռավորության վրա, գրանցված 8.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո, ալիքները հեղեղ...
Ավտովթար՝ Սիսիան-Երևան ավտոճանապարհին․ կա 9 տուժած
Հուլիսի 19-ին, ժամը 13։30-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել,...
Վիետնամի Հալոնգ ծոցում շրջվել է զբոսաշրջիկներ տեղափոխող նավ. կան մի շարք զոհեր և վիրավորներ
Վիետնամի Հալոնգ ծոցում շրջվել է զբոսաշրջիկներ տեղափոխող «Wonder Sea» նավը։ Նավում գտնվել է 48 զբոսաշրջիկ և անձնակազմի 5...
Փրկարարների արձագանքը՝ ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին
Հուլիսի 5-ին՝ ժամը 16:27-ից սկսած՝ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջաց...