Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանի բնակավայրերում տարհանումները սկսվել են
Կամչատկա թերակղզու ափերից 119 կմ հեռավորության վրա, գրանցված 8.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո, ալիքները հեղեղել են Սևերո-Կուրիլսկ քաղաքի նավահանգիստը, վնասել շենքեր և վնասել նավեր։
Ռուսաստանի իշխանությունները հաղորդում են մի քանի տուժածի մասին:
Ցունամիի ահազանգներ և տարհանումներ են հայտարարվել Հավայան կղզիներում, Ճապոնիայում և այլ երկրներում։ Հավայան կղզիների ափերին արդեն գրանցվել են 1 մետրից բարձր ալիքներ, թռիչքները Մաուի կղզի ժամանակավորապես դադարեցվել են։
Ճապոնիայում տարհանվել են տասնյակ հազարավոր մարդիկ, այդ թվում՝ Ֆուկուսիմայի ատոմակայանի աշխատակիցները։ Մինչ այս պահը գրանցված ամենամեծ ալիքը եղել է 1.3 մետր։
Երկրաշարժի հետցնցումները շարունակվում են, ամենաուժեղը եղել է 6.9 մագնիտուդով։ Ռուս գիտնականները նշում են, որ սա տարածաշրջանում ամենաուժեղ երկրաշարժն է՝ 1952 թվականից ի վեր։
Տարածաշրջանը գտնվում է Խաղաղ օվկիանոսի «կրակի օղակում», որտեղ հաճախ են տեղի ունենում երկրաշարժեր և հրաբխային ժայթքումներ։
Հիշեցնենք՝ ավելի վաղԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Հավայան կղզիների բնակիչներին զգուշացրել են ցունամիի մասին՝ կապված Խաղաղ օվկիանոսում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետ:
Նմանատիպ հոդվածներ
Հրդեհ՝ Երևանի Սարի թաղում
Հուլիսի 29-ին՝ ժամը 11:33-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի Թաղում հրդե...
Կամչատկայում երկրաշարժից հետո հրաբխի ժայթքում է սկսվել
Կամչատկայում ուժեղ երկրաշարժի հետևանքով ակտիվացել է Կլյուչևսկայա հրաբուխը՝ Եվրասիայի ամենաբարձր հրաբուխը (4 750 մ): Այս...
Երկրաշարժից հետո ցունամիի առաջին ալիքները հասել են ԱՄՆ
Կամչատկայի երկրամասի ափերի մոտ տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո ցունամիի առաջին ալիքները հասել էին ԱՄՆ Կալիֆոռնիա նահա...
Ավտոմեքենան ընկել է գետը. ներսում եղել է 4 ուղեվոր
Հուլիսի 29-ին, ժամը 12։28-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ...