Փրկարարների արձագանքը՝ ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին
Հուլիսի 5-ին՝ ժամը 16:27-ից սկսած՝ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։
Արմավիրի, Վայոց ձորի մարզերից և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից տեղեկություններ են ստացվել թեքված և տապալված ծառերի, սյուների, ինչպես նաև շինությունների տանիքների վնասման վերաբերյալ։
Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։
Մասնավորապես՝ փրկարարական աշխատանքներ են իրականացվել Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Արմավիրի մարզի Նորապատ գյուղում, Երևան քաղաքի Խանջյան, Կուրղինյան, Եղբայրության, Իսրայելյան, Շահումյան, Ագաթանգեղոսի, Չարենցի, Հասրաթյան, Անդրանիկի, Շահումյան 7-րդ, Սարի թաղի 9-րդ փողոցներում, Սայաթ-Նովայի, Արշակունյաց, Բաղրամյան պողոտաներում։
Տեղում իրականացվել են տապալված և կոտրված ծառերի մասնատման, հեռացման, տարածքների սահմանազատման, պոկված թիթեղների ապամոնտաժման և ամրացման աշխատանքներ։



Նմանատիպ հոդվածներ
Առևանգել են ոստիկանական ավտոմեքենան, ապա վթարի ենթարկվել
Այսօր՝ հուլիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում դեռևս չճշտված անձը Հյուսիսային պող...
«Zhongtong» ավտոբուսը բախվել է բետոնե եզրաքարին. կան վիրավորներ
Այսօր՝ հունիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնել է shamshyancom-ը: Ժամը 09:00-ի սահմաններում Երև...
Երկրաշարժ` Թուրքիայում
Ստամբուլում 4,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Իշխանությունները դեռ չեն տեղեկացրել հանրությանը հնարավոր ավերածութ...
Մանրամասներ՝ 31 երթուղու ավտոբուսի վթարից տուժածների վիճակի մասին
Երևանում ավտոբուսի վթարից տուժած 3 քաղաքացիների առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Այս մասին Sputnik Արմենիային հայտ...