Երեխան մոլորվել է, փորձել՝ գտնել հարազատներին․ ՆԳՆ-ը՝ հանգստյան գոտուց կորած երեխայի դեպքի մասին
ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը ֆեյքբուքյան էջում որոշ մանրամասներ է հայտնել Գետազատ գյուղի հանգստյան գոտում երեխայի կորելու դեպքի առնչությամբ։
«Արարատի մարզի Գետազատ գյուղի հանգստյան գոտում երեխան խաղալիս մոլորվել է, փորձելով գտնել հարազատներին՝ քայլել է հակառակ ուղղությամբ ու այդպես հայտնվել Լանջազատ գյուղում»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գետազատ գյուղի հանգստի գոտում 13։20-ի սահմաններում 4 տարեկան աղջիկ է կորել։
Սարգսյանի խոսքով` լայնածավալ որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվել տարածքում, այդ թվում՝ մոտակա ջրանցքում։
«Ժամը 18։40-ի սահմաններում՝ավելի քան 4 ժամ որոնումներից հետո, 4-ամյա երեխան հայտնաբերվել է Արարատի մարզի Լանջազատ բնակավայրում՝ գետի ափին։ Փոքրիկի մարմնի վրա վնասվածքներ են եղել։ Առկա քերծվածքները նա ստացել է երկար քայլելու և ճանապարհին ճյուղերին հպվելու հետևանքով։ Երեխան տեղափոխվել է բժշկական կենտրոն»,- հայտնել է Սարգսյանը։
Նա ընդգծել է, որ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում։
Նմանատիպ հոդվածներ
Արմավիրի գազալցակայանում սպանությունից հետո 2 աշխատակիցներ թաքցրել են հետքերը
Արմավիրի մարզում գործող գազալցակայանում տեղի ունեցած սպանության դեպքից հետո գազալցակայանի 2 աշխատակից կատարել է հանցագոր...
Գրիբոյեդովի անասնագոմերից մեկում հրդեհ է բռնկվել
Գրիբոյեդովի անասնագոմերից մեկում հրդեհի հետևանքով կենդանիներ են անկել։Հուլիսի 13-ին՝ ժամը 19։27-ին, Արմավիրի մարզա...
Լոնդոնի Սաութենդ օդանավակայանը փակվել է
Կիրակի օրը Լոնդոնի Սաութենդ օդանավակայանում թռիչքից անմիջապես հետո փոքր ինքնաթիռ է վթարի ենթարկվել, որից հետո օդանավակայ...
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհ է բռնկվել
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկվել է հրդեհ։Հանդաձոր կոչվող տարածքում մոտ 4-5 հեկտար գիհու անտառ այժմ այրվում է։...