Գրիբոյեդովի անասնագոմերից մեկում հրդեհ է բռնկվել
Գրիբոյեդովի անասնագոմերից մեկում հրդեհի հետևանքով կենդանիներ են անկել։
Հուլիսի 13-ին՝ ժամը 19։27-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն, ահազանգ է ստացել, որ Գրիբոյեդով գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի սկզբնամասում գտնվող անասնագոմում ( մոտ 400 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:14-ին, մարվել՝ 21:00-ին:
Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրեը և տանիքում պահեստավորած մոտ 1000 հակ անասնակեր․ անկել է 4 կենդանի։
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է անասնագոմից դուրս բերել 200 կենդանի և կանխել տարածումը դեպի հարակից անասնագոմ և բնակելի տներ։
Նմանատիպ հոդվածներ
Արմավիրի գազալցակայանում սպանությունից հետո 2 աշխատակիցներ թաքցրել են հետքերը
Արմավիրի մարզում գործող գազալցակայանում տեղի ունեցած սպանության դեպքից հետո գազալցակայանի 2 աշխատակից կատարել է հանցագոր...
Երեխան մոլորվել է, փորձել՝ գտնել հարազատներին․ ՆԳՆ-ը՝ հանգստյան գոտուց կորած երեխայի դեպքի մասին
ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը ֆեյքբուքյան էջում որոշ մանրամասներ է հայտնել Գետազատ գյուղի հանգստյան գոտում երեխայի...
Լոնդոնի Սաութենդ օդանավակայանը փակվել է
Կիրակի օրը Լոնդոնի Սաութենդ օդանավակայանում թռիչքից անմիջապես հետո փոքր ինքնաթիռ է վթարի ենթարկվել, որից հետո օդանավակայ...
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհ է բռնկվել
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկվել է հրդեհ։Հանդաձոր կոչվող տարածքում մոտ 4-5 հեկտար գիհու անտառ այժմ այրվում է։...