Արմավիրի գազալցակայանում սպանությունից հետո 2 աշխատակիցներ թաքցրել են հետքերը
Արմավիրի մարզում գործող գազալցակայանում տեղի ունեցած սպանության դեպքից հետո գազալցակայանի 2 աշխատակից կատարել է հանցագործությունների պարտակում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։
«Գազալցակայանի հերթափոխի պետը սպանություն կատարած անձի բացահայտմանը խոչընդոտելու նպատակով գազալիցքավորողին հրահանգել է ջրով լվանալ գազալցակայանի տարածքում թափված արյան հետքերը, հավաքել և զուգարանակոնքը նետել կրակոցների արդյունքում տարածքում թափված պարկուճները, այնուհետև կրկին լվանալ արյան հետքերը՝ այդկերպ կազմակերպելով և ղեկավարելով գազալիցքավորողի կողմից Կ.Բ.-ի կատարած հանցագործությունների պարտակումը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Գազալցակայանի հերթափոխի պետի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 46-474-րդ հոդվածի 1-ին մասով (հանցանք կատարած անձին աջակցելը կազմակերպելը), գազալիցքավորողի նկատմամբ՝ 474-րդ հոդվածի 1-ին մասով (հանցանք կատարած անձին աջակցելը):
Նմանատիպ հոդվածներ
Երեխան մոլորվել է, փորձել՝ գտնել հարազատներին․ ՆԳՆ-ը՝ հանգստյան գոտուց կորած երեխայի դեպքի մասին
ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը ֆեյքբուքյան էջում որոշ մանրամասներ է հայտնել Գետազատ գյուղի հանգստյան գոտում երեխայի...
Գրիբոյեդովի անասնագոմերից մեկում հրդեհ է բռնկվել
Գրիբոյեդովի անասնագոմերից մեկում հրդեհի հետևանքով կենդանիներ են անկել։Հուլիսի 13-ին՝ ժամը 19։27-ին, Արմավիրի մարզա...
Լոնդոնի Սաութենդ օդանավակայանը փակվել է
Կիրակի օրը Լոնդոնի Սաութենդ օդանավակայանում թռիչքից անմիջապես հետո փոքր ինքնաթիռ է վթարի ենթարկվել, որից հետո օդանավակայ...
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհ է բռնկվել
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկվել է հրդեհ։Հանդաձոր կոչվող տարածքում մոտ 4-5 հեկտար գիհու անտառ այժմ այրվում է։...