Հանգստյան գոտում կորած երեխան հայտնաբերվել է
Այսօր Արարատի մարզի Գետազատ գյուղի «Բարդիների պուրակ» հանգստյան գոտուց որպես անհետ կորած որոնվող երեխային հայտնաբերել են Արարատի մարզի Զովաշեն գյուղի «Գետափ» հանգստայան գոտու տարածքում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այս պահին իրավապահները մեկնում են Զովաշեն գյուղ։ Երեխայի անհետանալու վայրից դեպի Զովաշենի նշված հանգստավայր հեռավորությունը 2 կմ է։
Հավելենք՝ Auroranews-ի հետ զրույցում ՆԳՆ-ից հայտնեցին, որ երեխան, նախնական տվյալներով, ունի վնասվածքներ, կյանքին վտանգ չի սպառնում:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ որոնողական աշխատանքներ են իրականացվում` ՆԳՆ մեծաթիվ ուժերի ներգրավվածությամբ, որոնվող երեխային հայտնաբերելու համար։
Նմանատիպ հոդվածներ
ՆԳՆ-ն՝ հանգստյան գոտում կորած երեխայի որոնողական աշխատանքների մասին
Ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանն Auroranews-ի հետ զրույցում նշեց, որ մինչ այս պահը որոնողական աշխատան...
Երկրաշարժ` Հայաստանում
Հուլիսի 20-ին տեղական ժամանակով ժամը 23:27-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 19։27-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային...
Ուժեղ մագնիսական փոթորիկների շարք է սպասվում
Մագնիսական փոթորիկները ազդում են մթնոլորտային ճնշման վրա, ուստի որոշ մարդիկ կարող են գլխացավեր, հոգնածություն և սթրես զգ...
Վարորդը շանը կապել է մեքենայից ու քարշ տվել
Այսօր համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է ավտոմեքենայի վարորդը շանը կապել մեքենայից և քարշ տվե...