Երևանում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ, նրան հանձնվել է հայտագիր
Վերջին շրջանում շարունակում ենք ականատես լինել ՌԴ պետական ԶԼՄ-ներում, ինչպես նաև պաշտոնյաների կողմից ՀՀ իշխանություններին թիրախավորող, հաճախ վիրավորական հայտարարությունների, մեկնաբանությունների:
ՀՀ ԱԳՆ-ն դժգոհություն է արտահայտել դիվանագիտական խողովակներով. Երևանում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ, նրան հանձնվել է հայտագիր: Այս մասին հայտնում են Radar Armenia-ից:
ԱԳՆ-ի պատասխանի մեջ մասնավորպես նշվել է `
«Խիստ բողոք է արտահայտվել Ռուսաստանի Դաշնության զանգվածային լրատվամիջոցներում Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ ծավալված բացահայտ ոչ բարեկամական, հաճախ թշնամական քարոզչության կապակցությամբ, որն ակտիվորեն սնվում է որոշ պաշտոնյաների, ՌԴ Պետական դումայի պատգամավորների, լրատվամիջոցների և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հայտարարություններով:
Հայտագրում նշվել է, որ ՀՀ իրավապահ մարմինների կողմից պետական հեղաշրջման փորձի կանխման օրինական գործողությունների վերաբերյալ ՌԴ Պետական դումայի առանձին պատգամավորների մեկնաբանություններն ու հայտարարությունները ոչ միայն զարմանք, այլև վրդովմունք են առաջացնում: Համաձայն այդ հայտարարությունների՝ պետական հեղաշրջում պլանավորող անձանց ձերբակալությունը համարվում է «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հերթական ոչ բարեկամական քայլ»:
Նախարարությունը ՌԴ գործընկերներին կոչ է արել անհապաղ և գործուն միջոցներ ձեռնարկել Հայաստանի Հանրապետության նկատմամբ վերոնշյալ ոչ բարեկամական դրսևորումները դադարեցնելու համար:
Հիշեցնենք` այսօր ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հաղորդագրություն էր տարածել: Որում շեշտել էր, որ հանրային մուլտիպլեքսը չպետք է օգտագործվի օտարերկրյա քաղաքական օրակարգերի սպասարկման համար:
Նմանատիպ հոդվածներ
Բագրատ սրբազանի ձայնագրությունները մոնտաժված չեն. ՔԿ-ն հայտարարություն է արել
ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Քննչական կոմիտեն հերքում է այսօր լրատվա...
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել լրատվամիջոցին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի, պահանջում է հերքում և փոխհատուցո...
Պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հայտարարվել
«Միջնորդում եմ՝ տալ համաձայնություն Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ հանրային...
Հիսուս Քրիստոսի տունը զավթված է հակաքրիստոս, շնաբարո մի խմբակի կողմից․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բոլոր բանավեճերից անդին, այս ընթացքում բացահայտվեց ամենակ...