ՀՀ տեղեկատվական տարածքը պետք է զերծ լինի օտարերկրյա ուժի մանիպուլյատիվ փորձերից. ՀՌՀ
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես գրել է.
«Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը շարունակաբար արձանագրել է, որ «ՌՏՌ-Պլանետա» և «Առաջին ալիք. Համաշխարհային ցանց» հեռուստածրագրերի մի շարք հաղորդումներ պարբերաբար խախտել և խախտում են թե՛ Համաձայնագրի դրույթները, թե՛ ՀՀ օրենսդրությունը, նաև ակնհայտ հակասություն ունեն Ռուսաստանի և Հայաստանի միջև ավանդական, փոխհարգալից դաշնակցային հարաբերությունների հետ:
Թշնամանքի ու ամենաթողության ֆոնը, որը պարբերաբար ստեղծում են այդ հեռուստաընկերությունների ուղերձները չեն կարող նպաստել նաև մեր երկու պետությունների հասարակությունների իրար ճանաչելու, հարգելու ու արժևորելու գործին
Պետք է խոստովանենք, որ ՌԴ այդ երկու հեռուստաալիքները շարունակում են ներառել իրենց հաղորդումներում ապատեղեկատվություն, հասարակական լարվածություն հրահրող բովանդակություն՝ պարարտ հող ստեղծելով ֆիզիկական բռնության, հայհոյախառն վիրավորանքի ու ատելության համար։
Հանձնաժողովը վերահաստատում է իր դիրքորոշումը․ հանրային մուլտիպլեքսը չպետք է օգտագործվի օտարերկրյա քաղաքական օրակարգերի սպասարկման համար, Հայաստանի տեղեկատվական տարածքը պետք է զերծ լինի ցանկացած օտարերկրյա ուժի մանիպուլյատիվ, քարոզչական և սադրիչ ներգործությունից, ներքին քաղաքական իրավիճակին միջամտելու փորձերից։ Մեր առաջնային պարտականությունն է պաշտպանել հանրային շահը, ազգային արժանապատվությունը և ՀՀ քաղաքացիների՝ հավասարակշռված ու արժանահավատ աղբյուրներից տեղեկատվություն ստանալու իրավունքը»։
Նմանատիպ հոդվածներ
Բագրատ սրբազանի ձայնագրությունները մոնտաժված չեն. ՔԿ-ն հայտարարություն է արել
ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Քննչական կոմիտեն հերքում է այսօր լրատվա...
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել լրատվամիջոցին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի, պահանջում է հերքում և փոխհատուցո...
Պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հայտարարվել
«Միջնորդում եմ՝ տալ համաձայնություն Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ հանրային...
Հիսուս Քրիստոսի տունը զավթված է հակաքրիստոս, շնաբարո մի խմբակի կողմից․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բոլոր բանավեճերից անդին, այս ընթացքում բացահայտվեց ամենակ...