Բագրատ սրբազանի ձայնագրությունները մոնտաժված չեն. ՔԿ-ն հայտարարություն է արել
ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Քննչական կոմիտեն հերքում է այսօր լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը, թե Բագրատ սրբազանի մեղադրանքում ներկայացված խոսակցության մի կտորը մոնտաժված ու կտրված է համատեքստից։
Քննչական կոմիտեն պահանջում է նաև լուրի սկզբնաղբյուր հանդիսացող «Հրապարակ» թերթին տպագրել հերքում։
«Պաշտոնապես պարզաբանում ենք, որ արձանագրված զրույցի մեջ թմրամիջոցների կամ դրանք տարածող անձանց մասին խոսակցություն ընդհանրապես չկա»,– ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` «Հրապարակ» օրաթերթն այսօր առավոտյան՝ ժամը 08:15-ին տարածած հրապարակման մեջ պնդել է, թե իբր «պատերի տակ գյուլլելու» վերաբերյալ Վազգեն Գալստանյանի զրույցը վերաբերում է թմամիջոց իրացնողներին: Գրել էր, թե ամբոջական ձայնագրությունում հստակ լսվում է, որ խոսք է գնում թմրամոլների, թմրանյութեր վաճառողների` «բառիգների» մասին, որոնք մեր ազգը ոչնչացնում են, և սրբազանը նրանց մասին է ասում` «պատի տակ գյուլենք, իրենց ընտանիքներն էլ ուրախ կլինեն»:
Ավելի վաղ հայտնել էինք Բագրատ սրբազանը դատարանում խոստովանել է՝ ձայնագրությունները իրական են:

Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել լրատվամիջոցին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի, պահանջում է հերքում և փոխհատուցո...
Պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հայտարարվել
«Միջնորդում եմ՝ տալ համաձայնություն Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ հանրային...
Հիսուս Քրիստոսի տունը զավթված է հակաքրիստոս, շնաբարո մի խմբակի կողմից․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բոլոր բանավեճերից անդին, այս ընթացքում բացահայտվեց ամենակ...
Հրանտ Բագրատյանի արդարացման դատավճիռը մնացել է անփոփոխ
Վերաքննիչ քրեական դատարանը Հրանտ Բագրատյանի արդարացման դատավճիռը թողել է անփոփոխ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է...