Պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հայտարարվել
«Միջնորդում եմ՝ տալ համաձայնություն Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համար», - այսօր Ազգային ժողովում հայտարարել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:
Պատգամավորին վերագրվում են ահաբեկչություն նախապատրաստելու և իշխանությունը յուրացնելու հոդվածներով մեղադրանքներ:
Ըստ Վարդապետյանի Սարգսյանին մեղսագրվում է այն , որ նա մի խումբ անձանց հետ նախապատրաստել է ահաբեկչություն և իշխանության յուրացում։
««Հայաստան» խմբակցության պատգամավորը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած շարժման ակտիվ մասնակիցներից է: Պայքարին միացել էր սկզբից՝ Տավուշից: Նրան վերագրվող մեղադրանքներն էլ Բագրատ Գալստանյանի գործի շրջանակում են: Ըստ միջնորդության՝ պատգամավորը շարժման համախոհների միջոցով հավաքագրել է մարդկանց՝ հարվածային, այսինքն՝ ակտիվ գործողությունների խմբերում ընդգրկելու համար»,-հայտարարել է գլխավոր դատախազը։
Նմանատիպ հոդվածներ
Կմնամ հանձնառու, գալու Հայրենիք՝ ստեղծված ծանր իրավիճակից Հայաստանը դուրս բերելու․ Արամ Ա կաթողիկոս
Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսը հայտարարություն է տարածել․ «Ամո՛թ է, հազա՜ր ամոթ, մեր սիրելի Հայրենիքի՝ Հայաստանի կյան...
Հիսուս Քրիստոսի տունը զավթված է հակաքրիստոս, շնաբարո մի խմբակի կողմից․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բոլոր բանավեճերից անդին, այս ընթացքում բացահայտվեց ամենակ...
Հրանտ Բագրատյանի արդարացման դատավճիռը մնացել է անփոփոխ
Վերաքննիչ քրեական դատարանը Հրանտ Բագրատյանի արդարացման դատավճիռը թողել է անփոփոխ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է...
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել լրատվամիջոցին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի, պահանջում է հերքում և փոխհատուցո...