Նիկոլ Փաշինյանը դատի է տվել լրատվամիջոցին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի, պահանջում է հերքում և փոխհատուցում։ Հայցադիմումը Երևանի քաղաքացիական դատարանը ստացել է հունիսի 4-ին։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքսից։
«Հրապարակը» 2025թ. հոդված է հրապարակել այն մասին, որ երկրի առաջնորդը պետք է համապատասխանի պահանջների լայն շրջանակի, օրինակ՝ լինի գրագետ, խելացի, շրջահայաց և բարոյական: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է պարզել՝ դավաճանում է նա կնոջը, թե չէ։
Հայցվորը դատարանից խնդրում է պարտավորեցնել «Հրապարակ» օրաթերթ ՍՊԸ-ին հրապարակայնորեն հերքել հոդվածում տեղ գտած զրպարտություն համարվող տվյալները։
Հայցվորը նաև խնդրում է պատասխանողից հօգուտ իրեն բռնագանձել 1․000․000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ փոխհատուցում՝ որպես զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնաս:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինայնը հունիսի 6–ին իր ֆեյսբուքյան գրառման մեջ, կցելով վերոհիշյալ հոդվածի հղումը, գրել էր․ ««Հրապարակ» թերթին անպայման դատի կտամ, որ ապացուցվի, որ ընտանեկան եւ հոգեւոր կյանքը ինձ համար արժեք ու սկզբունք են եւ ոչ թե մարդկանց մոլորեցնելու միջոց»։
Նմանատիպ հոդվածներ
Պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հայտարարվել
«Միջնորդում եմ՝ տալ համաձայնություն Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ հանրային...
Հիսուս Քրիստոսի տունը զավթված է հակաքրիստոս, շնաբարո մի խմբակի կողմից․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բոլոր բանավեճերից անդին, այս ընթացքում բացահայտվեց ամենակ...
Հրանտ Բագրատյանի արդարացման դատավճիռը մնացել է անփոփոխ
Վերաքննիչ քրեական դատարանը Հրանտ Բագրատյանի արդարացման դատավճիռը թողել է անփոփոխ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է...
Բագրատ սրբազանի ձայնագրությունները մոնտաժված չեն. ՔԿ-ն հայտարարություն է արել
ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Քննչական կոմիտեն հերքում է այսօր լրատվա...