
ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ծրագիրը․ Պենտագոնի ղեկավար

Պենտագոնի ղեկավարը պնդում է, որ իրենք ոչնչացրել են Իրանի միջուկային ծրագիրը։ Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն։
«Մենք ոչնչացրել ենք Իրանի միջուկային ծրագիրը։ Հարվածները չեն ուղղվել իրանցի զորքերի կամ քաղաքացիների դեմ»,- նշվում է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի հայտարարության մեջ։
Պենտագոնի ղեկավարի խոսքով՝ Իրանի հարձակման ժամանակ օգտագործվել են B-2 Spirit ռազմավարական ռմբակոծիչներ և բունկեր-բունկերային ռումբեր։
Իրանին ուղղված ռազմական հարվածները Թեհրանի կառավարությունը տապալելու նպատակ չեն ունեցել։
Հիշեցնենք՝ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ «Իրանը կողմ է բանակցություններին, սակայն հենց Ամերիկան դավաճանեց դիվանագիտությանը այն ժամանակ, երբ ընթանում էին բանակցություններ»։