Հասարակություն
Քանի դեռ հարձակումները շարունակվում են, Իրանը չի բանակցի որևէ կողմի հետ․ Արաղչի
Ofelya
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ժնևում կայացած բանակցություններից հետո հայտարարության մեջ նշել է, որ Թեհրանը պատրաստ է շարունակել խորհրդակցությունները Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և այլ եվրոպական երկրների հետ, և քննարկում է մոտ ապագայում «եվրոպական եռյակի» ձևաչափով ևս մեկ հանդիպում անցկացնելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։
«Մենք աջակցում ենք Եվրոպական եռյակի և ԵՄ մյուս անդամ պետությունների հետ շարունակական խորհրդակցություններին և պատրաստ ենք մոտ ապագայում անցկացնել ևս մեկ հանդիպում», - ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ Իրանը կշարունակի իրացնել ինքնապաշտպանության իր օրինական իրավունքը և չի բանակցի որևէ կողմի հետ, քանի դեռ շարունակվում են Իսրայելի հարձակումները։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Մեքենաներից մեկը գլորվել է ձորը․ խոշոր վթար՝ Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ի՞նչ է ասել Սամվել Կարապետյանը դատարանում
1.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյան
5.0