Իսրայելի բանակը հայտարարություն է տարածել

Իսրայելի ռազմաօդային ուժերը գիշերը հարվածել են Իրանում տասնյակ թիրախների, այդ թվում՝ Սպահանի միջուկային օբյեկտի և չորս հրթիռային կայանի։ Այս մասին  հաղորդում է BBC-ին, վկայակոչելով Իսրայելի պաշտպանության ուժերին։


Իսրայելի զինված ուժերի տվյալներով՝ հարձակումներին,  մասնակցել է մոտ 50 իսրայելական ռազմաօդային ուժի կործանիչ, որոնք նետել են 150 միավոր զինամթերք։


Սպահանի միջուկային օբյեկտին հարվածելու մասին նախկինում հաղորդել էին իրանական լրատվամիջոցները։ Այն հարվածների է ենթարկվել զինված հակամարտության առաջին օրվանից։


«Համալիրի տարածքում նույնպես հարձակման են ենթարկվել ցենտրիֆուգային կայան և այլ ռազմական թիրախներ», - ասվում է հայտարարության մեջ։


Իրանական կողմի փոխանցմամաբ՝  հարվածներ են հասցվել Իսրայելի անօդաչու սարքեր արձակելու համար օգտագործվող բեռնատարներին, ինչպես նաև բալիստիկ հրթիռների պահեստավորման և արձակման վայրերին, ռադարներին և հակաօդային պաշտպանության կայաններին։