ԻՀՊԿ բրիգադի հրամանատարներ են սպանվել․ Իսրայելն ռմբակոծում է իրանական քաղաքները

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքերի  երկրորդ բրիգադի հրամանատարն է սպանվել իսրայելական հարվածի հետևանքով, այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը։


«Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել և ոչնչացրել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմաօդային ուժերի երկրորդ բրիգադի հրամանատար Ամինփուր Ջուդակիին»,- ասվում է հայտարարության մեջ։


Նշենք, որ Իսրայելն առավոտից ռմբակոծում է իրանական քաղաքները, այդ թվում՝ Թեհրանի արեւմուտքը։ Նշվում է, որ «Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հինգ անդամ»։


Հավելենք՝ Իրանի վրա իսրայելական հարձակումների սկզբից ի վեր 430 խաղաղ բնակիչ է զոհվել, ավելի քան 3500-ը՝ վիրավորվել, հայտնել է Իրանի առողջապահության նախարարությունը։