
ԱՄՆ-ը վերատեղակայում է Իրանի հարվածներից իր տեխնիկան

ԱՄՆ ԶՈւ-ն վերադասավորում է ինքնաթիռներն ու նավերը Մերձավոր Արևելքում, որոնք կարող են խոցելի լինել, երբ Իրանը հարձակումնե անի։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Նրանց տվյալներով՝ վերատեղակայումը ամերիկյան զորքերի պաշտպանության ապահովման պլանի մի մասն է։ Գործակալության զրուցակիները հրաժարվել են հայտնել, թե քանի ինքնաթիռ կամ նավ է տեղափոխվել և որտեղ են դրանք վերատեղակայվում։ Reuters-ի աղբյուրներն ավելացրել են, որ նման վերատեղակայումները «հազվադեպ պրակտիկա» չէ։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր The Wall Street Journal-ը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի երեկոյան իր օգնականներին ասել է, որ հաստատել է Իրանին հարվածելու ծրագիրը, բայց դեռևս այն իրականացնելու հրաման չի տվել, քանի որ հույս ունի, որ Թեհրանը կհրաժարվի իր միջուկային ծրագրից։