Զինծառայության կարգի փոփոխման նախագիծը մերժվեց

Ազգային Ժողովի պաշտպանությնա և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը մերժեց Հայկ Սարգսյանի հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը խորհրդարանի օրակարգ ընդգրկելու հարցը։


Կողմ քվեարկեց 5 պատգամավոր, դեմ՝ 4 պատգամավոր, ձեռնպահ՝ 1 պատգամավոր: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց՝ նախագիծը չի անցել, ստացել է բացասական եզրակացություն։


Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանի նախաձեռնած «Զինվորական ծառայության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագծով առաջարկվում է` եթե 18–32 տարեկանները պարտադիր զինվորական ծառայությունը նախընտրում են անցնել ընդամենը 1 ամիս, ապա պետք է վճարեն 24 մլն դրամ, իսկ եթե կնախընտրեն ծառայել 4 ամիս, ապա կվճարեն 18 մլն դրամ։


Մինչև 16 տարին լրանալը ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու պետական տուրքն առաջարկվում է սահմանել 15 մլն դրամ, իսկ պարտադիր զինվորական ծառայության անցնելու առավելագույն սահմանային տարիքը` 32 տարեկանը։ Օրինագիծը մայիսի 22–ին ստացել էր կառավարության դրական եզրակացությունը։