
Թրամփը սպառնացել է Իրանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է Իրանին, որ ԱՄՆ-ը կոշտ պատասխան կտա, եթե Թեհրանը «ինչ-որ բան անի» ամերիկացի զինվորականներին, հայտնում է CBS-ը։
Նա նշել է, որ ցանկանում է Իրանի կողմից միջուկային զենքից հրաժարվելու հարցի «իրական ավարտին» հասնել և հույս ունի, որ դա տեղի կունենա նախքան ԱՄՆ-ի հնարավոր ներգրավումը։
Թրամփը նաև նշել է, որ Իսրայելը կուժեղացնի իր հարձակումն Իրանին․
«Դուք կիմանաք առաջիկա երկու օրվա ընթացքում»,- CBS-ին ասել է նա։