ՌԴ-ն ԱԹՍ-ի լայնածավալ հարձակում է իրականացրել Օդեսայի վրա

Ռուսական զորքերը վաղ առավոտյան անօդաչու թռչող սարքերի միջոցով լայնածավալ հարձակում են սկսել Օդեսայի վրա։ Այս մասին հաղորդում է UNIAN-ը։


Հաղորդագրության համաձայն՝ Օդեսայում և մարզում ավիահարվածի մասին նախազգուշացում է տրվել տեղական ժամանակով ժամը 01:28-ին: Հարձակումը մեծ վնաս է հասցրել քաղաքում և վիրավորել է մեծ թվով մարդկանց, այդ թվում՝ երեխաների։


Օդեսայի վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը հարձակումների մասին ասել է հետևյալը. «Չնայած մեր հակաօդային պաշտպանության մարտիկների աշխատանքին, քաղաքում կան ավերածություններ, հրդեհներ և քաղաքացիական ենթակառուցվածքների վնասներ, մասնավորապես՝ բնակելի շենքեր, նախադպրոցական հաստատություններ և այլն»:


Նա նաև հայտնել է, որ 13 մարդ, այդ թվում՝ երեխաներ, հոսպիտալացվել են։ Հաղորդվում է, որ կան զոհեր։