
Նահանջելն անհնարին է․ Իսրայելի հետախուզության ղեկավար

Մեր կողմից ստացված հետախուզական տվյալները կարևոր դեր խաղացին իրանական բանակի և նրա մի շարք գեներալների հիմնական հենակետերի չեզոքացման գործում։ Այս մասին հայտարարել է Իսրայելի հետախուզության ղեկավար, գեներալ-մայոր Շլոմի Բինդերը՝ ելույթ ունենալով կազմակերպության ռազմական բազայում։
«Հիշե՛ք, որ մենք միայն մեկ ճակատում չենք։ Իրանի հետ միասին մենք ուշադրություն ենք դարձնում նաև Գազայում պատանդների և առաջնագծում գտնվող մեր զինվորների հետ կապված հարցերին։ Դուք ունեք դժվար առաքելություն, ինչպիսին է մեր քաղաքացիներին ժամանակին տեղեկացնելը հրթիռային հարձակումների մասին։ Արդյունքում, նրանք ժամանակին կտարհանվեն անվտանգ գոտիներ և կկարողանան փրկել իրենց կյանքը։ Ինչ վերաբերում է ձեզ, այսուհետ դուք պետք է միայն առաջ շարժվեք», - ասել է հետախուզության ղեկավարը։
Նրա խոսքով՝ նահանջելն անհնարին է։